close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է. Լիլիթ Գալստյան

Քաղաքական

1 Սեպտեմբերի 2021, 14:31
 Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է. Լիլիթ Գալստյան

Այն, ինչ կատարվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, դասական քաղաքական բռնության դրսևորում է: Սրանք քաղաքական բռնաճնշումներ են, որոնք Հայաստանում գնալով թանձրանում են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում․ Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ պրոֆեսորի առողջական վիճակը վատացել է, և նրան նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձնական ազատության իրավունքի բուն էությունից և պարունակում է խոշտանգման տարրեր։

Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը փորձում է քաղաքական հաշվեհարդար տեսնել ոչ միայն Արմեն Չարչյանի նկատմամբ, այլ նաև իրենց մյուս պատգամավորների:

«Հայաստանում հիմա քաղաքական բռնաճնշումներ են, առհասարակ Հայաստանում վաղուց արդեն արձանագրել ենք ժողովրդավարության մահը, պառլամենտարիզմի մահը, վերջին ծեծկռտուքը նաև ձեզ օրինակ»,- ընդգծեց Լիլիթ Գալստյանը և հավելեց, որ իշխանությունն ուղղակի օգտվում է իրավիճակին հանրային ոչ ադեկվատ գնահատականներից, հասարակության պասիվությունից և իր քաղաքական մեծամասնության այսպես ասված՝ բոլշևիզմից, որովհետև պատգամավորի գնահատմամբ՝ ըստ էության, սա բոլշևիզմ է:

«Այն քաղաքական հաշվեհարդարը, որ իրականացվում է Արմեն Չարչյանի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրավական համակարգը ամբողջությամբ ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թելադրանքին և ուղղորդումներին: Սա մեզ համար նորություն չէ, որովհետև Փաշինյանն, իրոք, իր քաղաքական ճանապարհը սկսեց դատարանների բռնաճնշումով: Եվ, առհասարակ, Հայաստանում գոյություն չունեն օրենքներ, Սահմանադրություն»:

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ Արմեն Չարչյանի նկատմամբ նաև կտտանքներ են իրականացվում. «Լավ կլիներ, եթե իսկապես Հայաստանն իրավական երկիր լիներ, բայց մենք վաղուց իրավական երկիր չենք, որտեղ Փաշինյանն ու իր թիմն իրենց գերսահմանադրական երևույթներ են հռչակել: Իսկ Արմեն Չարչյանի նկատմամբ նաև կտտանքներ են իրականացնում, որովհետև Չարչյանն արդեն շարունակ առողջական խնդիրների պատճառով մեկ հայտնվեց քրեակատարողական հիվանդանոցում, իսկ հիմա նրա վիճակն այնքան է բարդացել, որ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Սա կտտանք է, սա հիվանդ մարդու հաշվեհարդար է»: Ընդդիմադիր պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանը խորապես հայտնվել է դիկտատուրայի ռեժիմում. «Նիկոլ Փաշինյանը մեծ կրքով ու ջանասիրությամբ Հայաստանում ներքին թշնամիներ է փնտրում: Ինքը, ներքին թշնամիներ փնտրելով, Արցախ գնաց երկու տարի առաջ և տեսանք, թե դա ինչով ավարտվեց, որովհետև ինքը բացարձակապես ոչ կամք ունի, ոչ ուժ ունի, չի կարողանում: Նա հանձնված է թուրք-ադրբեջանական ագրեսիային և նրա քաղաքական գոյությունը նպատակաուղղված է թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը: Եվ այն ծուռ վզով, երբ ինքը ներկայանում է միջազգային հարթակներում, փորձում է այդ պակասը լրացնել Հայաստանում՝ ներքին թշնամիներ նշանակելով և քաղաքական հաշվեհարդարներով: Հայաստանը խորապես հայտնվել է դիկտատուրայի ռեժիմում, Հայաստանը խորապես կորցրել է ինքնիշխանությունը, Հայաստանը խորապես ոչ իրավական երկիր է, սահմանադրական կարգի մասին խոսք էլ չկա, որովհետև այստեղ, շահարկելով ժողովրդի անունը և իրենց ստացած քվեն, ջարդում են պետական ինստիտուտները և ամենակարևորը՝ իրավական համակարգը»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica