close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում․ Արա Վարդանյան

Հասարակություն

5 Օգոստոսի 2021, 23:31
 Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում․ Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք ձեր իսկ երեխային սպանողների հետ մեկ վայրում։

Ի՞նչ կանեիք, եթե սպանողները ձեր կողքին նստած ծիծաղային և պահեին իրենց այնպես, կարծես թե բան չի պատահել։

Ի՞նչ կանեիք, եթե զգայիք, որ իրենք նույնիսկ պարծենում են իրենց իսկ կողմից կազմակերպված սպանդով։

Ի՞նչ...

Ես չեմ էլ պատկերացնում, թե ինչ անմարդկային տանջանք է Gegham Nazaryan համար գտնվել Ազգային Ժողովում։ Ինչ գերբնական ուժ է պետք, որպեսզի կողքիդ նստածի կոկորդը ուղղակի չկրծես, այլ փորձես հնարավորինս քաղաքավարի քեզ պահել։ Պահել, քո որդուն մահվան դուռը ուղարկածների հետ։ Պահել, քեզ քո երջանկությունից ընդմիշտ զրկածների հետ...

Գիտեք, ի՞նչն է զսպում Գեղամին։

Այն, ինչ դուք, ՔՊ-ականներդ չունեք` հայրենասիրությունը ու հավատքը։

Մինչ ձեր անգրագետ, անիմաստ, ինքնահավան ելութներն ունենալը, բոլորդ հիշեք, թե ով է նստած ձեր դիմաց` մարդ ում դուք զրկել եք իր զավակով ուրախանալու բերկրանքից։

Մի չարաշահեք այս ժողովրդի հանդուրժողականությունը, քանզի ինչ որ պահի իրենք կարող է ուղղակի չսպասեն Աստծո դատաստանին...

Ձեր ու պատժի մեջ կա միայն մեկ բաժանարար գիծ` ԺԱՄԱՆԱԿԸ...»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica