close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխխոսնակն այսօր էլ չընտրվեց. ԱԺ մեծամասնությունը երկու անգամ տապալեց ընտրությունը

Քաղաքական

5 Օգոստոսի 2021, 18:24
 Ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխխոսնակն այսօր էլ չընտրվեց. ԱԺ մեծամասնությունը երկու անգամ տապալեց ընտրությունը

Արդեն 4-րդ օրն է, ինչ Ազգային ժողովը շարունակում է ձեւավորել խորհրդարանի նախագահության կազմը: Նորընտիր խորհրդարանում նիստի եւս մեկ օր անցավ թեժ մթնոլորտում: Իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, շարունակ տապալում է ըստ Սահմանադրության պահանջի խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը:

Դա խորհրդարանին չի հաջողվել թե՛ առաջին, եւ թե՛ 2-րդ փորձից:

«Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները կրկին առաջադրել են Սաղաթելյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ելույթի ժամանակ համոզմունք հայտնեց, որ սա եղել է իշխանության կազմակերպված դեմարշը, որպեսզի «Հայաստան» դաշինքը քվե խնդրի իրենցից: «Բայց մենք ձեզնից քվե չենք խնդրելու»,- նշում է Վարդևանյանը։

Այսկերպ է նաև արձագանքել փոխնախագահի թեկնածուն․ «Մենք ԱԺ-ում մուկն ու կատու չենք խաղում, թեկնածու ենք առաջադրել, քվեարկում եք քվեարկեք, չեք քվեարկում շարունակեք  չքվեարկել։ Եթե ուզում եք, որ այս ամբիոնից, որպես թեկնածու, խնդրեմ քվե տաք չեմ խնդրելու»,- խոսքն ուղղելով խորհրդարանական մեծամասնությանը՝  նշել է Իշխան Սաղաթելյանը։

Ազգային ժողովը կշարունակի փոխնախագահի ընտրության քվերարկությունը վաղը՝ օգոստոսի 6-ին ժամը 10։00-ից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica