close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան

Տնտեսական

5 Օգոստոսի 2021, 11:45
 Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան

Մոտ երկու շաբաթ է՝ Գորիսում շարունակվում է համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը, հայտնում է  Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խմբի անդամ Զաքար Խոջաբաղյանը:

«Վերջերս պահանջին բաց նամակով միացան նաև մի շարք մտավորականներ, գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստի և սպորտի ներկայացուցիչներ։ Եւ չնայած այդ ամենին՝ Առուշ Առուշանյանին շարունակում են կալանքի տակ պահել։

Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ օրենքները ենթադրում էին, որ համայնքապետը ոչ թե նշանակովի, այլ՝ ընտրովի պաշտոն է։ Այսինքն, համայնքապետն ունի առանձին մանդատ՝ համայնքը կառավարելու համար։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանում համայնքապետին ընտրում է համայնքը, այլ ոչ թե նշանակում են «վերևից», ապա այդ «վերևը» պարտավոր է հաշվի նստել համայնքի հետ կամ, առնվազն, փոխել օրենքը և համայնքապետ դառնալու ընթացակարգը։

Չնայած այն հանգամանքին, որ Գորիս խոշորացված համայնքում 2021 թվականին գրանցված էին 23580, իսկ 2017 թվականին՝ 22900 ընտրող, 2017 թվականի համայնքապետի ընտրություններին մասնակցել էր 13163, իսկ 2021 թվականի այս վերջին ընտրություններին՝ 13466 քաղաքացի։ Այսինքն, ակտիվ ընտրողների իրական թիվը չի գերազանցում 13500-ը կամ կազմում է գրանցված ընտրողների 57%-ը։

2017 թվականին Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել էր 12945 ընտրող, կամ ընտրության մասնակցածների 98%-ը։

2021 թվականի ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել էին 3203 ընտրող, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 842 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 7085 ընտրող։

Եվ չնայած այս պատկերին, Առուշ Առուշանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազին ստորագրությամբ դիմել է մոտ 9000 հոգի՝ Գորիս խոշորացված համայնքից, կամ 2021 թվականի ընտրություններին մասնակցած գորիսեցիների մոտ 67%-ը։ Ընդ որում, այս թիվը կազմում են ստորագրահավաքին միացած միայն Գորիս խոշորացված համայնքի չափահաս բնակիչներն, և ներառված չեն ոչ գորիսեցի չափահասներն ու Գորիս քաղաքի երեխաները (եթե հիշում եք, նրանց համար ստիպված եղանք առանձին թուղթ պատրաստել, քանի որ չէինք կարողանում դիմադրել ստորագրահավաքին միանալու նրանց արդար պահանջին)։

Սա վկայում է այն մասին, որ չնայած ԱԺ ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը Գորիսում ստացել էր շուրջ 24% ձայն, 2017 թվականի համայնքապետի ընտրություններից մոտ 4 տարի անց էլ Առուշ Առուշանյանը Գորիսում ունի առնվազն 67% լեգիտիմություն՝ որպես ընտրված համայնքապետ։ Ինչի՞ համար եմ գրել առնվազն բառը․ քանի որ ստորագրահավաքը դեռ փակված չէ, եւ մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել՝ միանալով դիմում-պահանջին։

Այնուամենայնիվ, առաջիկա օրերին մենք ստիպված ենք արդեն ամփոփել ստորագրահավաքի արդյունքները և մասնակցած բնակիչների արդարացի պահանջը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին և երդմանը, հավուր պատշաճի իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունները և անհապաղ կայացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու մասին որոշումը։

Ստորագրահավաքին միանալ ցանկացող Գորիս խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր դեռ չեն հասցրել ստորագրել, մինչև շաբաթ օրը (07.08.2021թ) ներառյալ կարող են Գորիս քաղաքի Սբ․ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին կից տարածքում միանալ Առուշ Առուշանյանին կալանքից ազատ արձակելու պահանջին։ Հաջորդող շաբաթում մենք կամփոփենք տվյալները և, կարծում եմ, հանդես կգանք մամլո ասուլիսով, որից հետո սահմանված կարգով պահանջը կներկայացվի դատախազին։

Այսպիսով, 2017 թվականին Գորիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը, որի պաշտոնավարման ավարտին դեռ մոտ մեկ տարի մնացել է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում, ըստ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքների համայնքի ղեկավարը ընտրովի պաշտոն է, և ոչ թե՝ նշանակովի, ապա Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը պարտավոր է հարգել Գորիս համայնքի բնակչության կարծիքը և հաշվի առնել նրա առնվազն 67%-ի պահանջը՝ անհապաղ ազատ արձակելով համայնքապետին և ապահովելով նրա և համայնքի բնականոն աշխատանքային գործունեությունը։

Առայժմ այսքանը։

Կարող եք տարածել այս տեղեկությունը թեմայով շահագրգիռ անձանց շրջանակներում»,- գրել է Խոջաբաղյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica