close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել Անիում․ հիմնական նպատակը Մանուչեի մզկիթը և իսլամական բնույթի այլ կառույցներ վերանորոգելն է

Հասարակություն

4 Օգոստոսի 2021, 23:21
 Թուրքերը շարունակում են պեղումներ իրականացնել Անիում․ հիմնական նպատակը Մանուչեի մզկիթը և իսլամական բնույթի այլ կառույցներ վերանորոգելն է

UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված «Համաշխարհային քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների» և «70 դարպաս ունեցող քաղաք» անվանվող Հայոց մայրաքաղաք Անիում թուրքերի կողմից սկսված պեղումները շարունակվում են։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Անիում իրականացվող պեղումնային և վերականգնողական աշխատանքների հիմնական նպատակը Մանուչեի մզկիթը և իսլամական բնույթի այլ շինություններ վերանորոգելն է։

Այսպես, աղբյուրի համաձայն, պեղումներին հետևելու նպատակով Անի այցելած Կարսի նահանգապետ Թյուրքեր Օքսյուզը լրագրողներին հույս է հայտնել, որ «Անատոլիայի առաջին մզկիթը» համարվող Մանուչեի մզկիթը օգոստոսի 16-ին կբացվի մուսուլմանների արարողությունների համար։ Ըստ Կարսի նահանգապետի՝ մզկիթում վերականգնման աշխատանքներն սկսել են անցյալ տարի։

Օքսյուզը նաև հավելել է․ «Պեղումներն սկսել են հունիսի 1-ին։ Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը։ 35 հոգանոց խումբը ջանքեր է գործադրում այս նշանավոր մշակութային հարստությունը երևան հանելու և համայն մարդկությանը ներկայացնելու համար։ Հուսով եմ՝ կարճ ժամանակահատվածում կավարտենք վերականգնողական աշխատանքները»։

https://www.aa.com.tr/tr/kultur-sanat/ani-oren-yerinde-kazi-ve-restorasyon-calismasi-suruyor-/2322748

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica