close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խստացված անվտանգությունը պետք է պահպանվի մեր երկրի դարպասների մոտ, ոչ թե ԱԺ-ում․ Թագուհի Թովմասյան

Քաղաքական

3 Օգոստոսի 2021, 16:43
 Խստացված անվտանգությունը պետք է պահպանվի մեր երկրի դարպասների մոտ, ոչ թե ԱԺ-ում․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի ամբիոնից «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուի Թովմասյանը հարց բարձրացրեց Ազգային ժողովի խստացված անվտանգությունից։

«Մենք երկու օր է բախվում ենք զինված մարդկանց այստեղ, ովքեր իրականացնում են Աժ անվտանգությունը, իհարկե շատ լավ է, որ Ազգային ժողովի անվտանգությունը պահպանվում է, բայց  լավ կլինի, որ այդ անվտանգությունը պահպանվի մեր երկրի դարպասների մոտ և այնպես չլիներ, որ մայիսի 12-ին  ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները կարողնան սուլելով մտնել Գեղարքունիք և Սյունիք և մտան ու դուրս չեն գալիս, այ անվտանգությունը պետք էր պահպանել այնտեղ»,- նշեց Թովմասյանը։

Նա նշեց, որ իր համար անհասկանալի է ԱԺ խստացված անվտանգությունը։

Թագուհի Թովմասյանը նաև բարձրացրեց հարց, որ եթե դահլիճ մուտք գործելիս պատգամավորներին ստուգում են, ապա անհրաժեշտություն կա, որ կին անվտագության աշխատակիցները ստուգեն կին պատգամավորներին, եթե դա չեք կարողնում ապահովել, ապա ես թուլ չեմ տա որևէ մեկն ինձ մոտենա։ Ես արգելում եմ ԱԺ կին պատգամավորներին մոտենան տղամարդիկ և փորձեն զննել, սա անըդունելի է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica