close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք

Քաղաքական

2 Օգոստոսի 2021, 10:46
 Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը նույն երկրի արտաքին գործերի նախարարին հղած նամակով դատապարտել է 2021 թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ՝ գրավված հայկական Շուշի քաղաք, որին մաս է կազմել նաև Շվեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը:

«Նամակի մէջ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս քարոզչական շրջագայութեանը միանալու շւեդ դիւանագէտի որոշումը ցաւալի արարք է:

«Հայ Դատի յանձնախումբը այն կարծիքի է, որ Շւեդիայի պետութիւնն այս ակտի միջոցով հաստատում է Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ Շուշիի օկուպացիան եւ այդպիսով օրինականացնում այդ տարածքներում տեղական հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները»,- գրւած է նամակում:

Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը նույն երկրի արտաքին գործերի նախարարին հղած նամակով դատապարտել է 2021 թ. հուլիսի 9-10-ը Ադրբեջանում մի շարք երկրների դեսպանների և դիվանագետների այցը Լեռնային Ղարաբաղ՝ գրավված հայկական Շուշի քաղաք, որին մաս է կազմել նաև Շվեդիայի դեսպան Կամիլ Քրիստիանը:

«Նամակի մէջ Հայ Դատի յանձնախումբը նշել է, որ՝ «Ադրբեջանի կառավարութեան կողմից կազմակերպւած այս քարոզչական շրջագայութեանը միանալու շւեդ դիւանագէտի որոշումը ցաւալի արարք է:

«Հայ Դատի յանձնախումբը այն կարծիքի է, որ Շւեդիայի պետութիւնն այս ակտի միջոցով հաստատում է Լեռնային Ղարաբաղի, Արցախի եւ Շուշիի օկուպացիան եւ այդպիսով օրինականացնում այդ տարածքներում տեղական հայ բնակչութեան դէմ Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնները»,- գրւած է նամակում:

Նամակի մէջ յատուկ շեշտւել է, որ Թուրքիայի Զինւած ուժերով եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներով՝ Ադրբեջանի Զինւած ուժերը 2020 թւականի աշնանը այսպէս կոչւած «44-օրեայ պատերազմի» ընթացքում դիտաւորեալ ոչնչացրին Շուշիի քաղաքացիական ենթակառոյցները եւ երկու անգամ ռմբակոծեցին քաղաքի Մայր տաճարը:

«Այս կործանարար պատերազմի արդիւնքում թուրք-ադրբեջանական պետութիւնների կողմից տանդեմում, դարաւոր հայկական Շուշի քաղաքն այժմ ենթարկւել է էթնիկական ամբողջական զտումների եւ զրկւել իր բնակչութիւնից՝ հայերից»:

Շւեդիայի Հայ Դատի յանձնախմբի նամակում շեշտաւորւելով այն հարցը, որ ԵԱՀԿ-ի կողմից տարւող բանակցութիւնների երկու հիմնարար սկզբունքներից՝ ուժ չկիրառելը եւ մարդու ինքնորոշման իրաւունքը խախտւել են Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում, նշւել է, որ «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահութիւնը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանները Բաքւում հրաժարւեցին մասնակցել այս ուղեւորութեանը՝ յստակ պատգամ փոխանցելով, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը դեռ լուծւած չէ»:

Նամակում նշւել է, որ ըստ երեւոյթին Շւեդիան, որը նախագահում է ԵԱՀԿ-ն, ընդունելով Շուշի ուղեւորութեան հրաւէրը դարձաւ հակամարտութեան կողմ՝ Ադրբեջանի աւտորիտար ռեժիմի քարոզչական արշաւի մասնակիցը, եւ նոյն երկրի դեսպանը ամբողջովին անտեսեց հետեւեալ երկու հիմնական փաստերն ու խարխլեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը՝ գտնելու Ղարաբաղեան հակամարտութեան տեւական, խաղաղ եւ արդար լուծում:

Հետեւեալ երկու հիմնական փատերն են՝

1-Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել աւելի քան 200 հայ ռազմագերիների: Այս բանտարկեալները խոշտանգումների են ենթարկւել եւ օգտագործւել որպէս քաղաքական սակարկութեան առարկայ, որը հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրւած 2020 նոյեմբերի եռակողմ զինադադարի հռչակագրում նշւած կէտերին:

2-Ադրբեջանը շարունակում է հրաժարւել միջազգային կազմակերպութիւնների պահանջից, ինչպէս ԻՒՆԵՍԿՕ-ի

պարագային, թոյլ տալ այցելել Լեռնային Ղարաբաղի հայկական կրօնական յուշարձանները: Մինչդեռ հայկական կրօնական յուշարձանների պղծման եւ ամբողջական ոչնչացման ապացոյցեր են ի յայտ եկել:

«Վերջապէս ոչ պակաս կարեւոր է 2021 թւականի մայիսից ի վեր ադրբեջանական բանակի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում գտնւող Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզեր ներխուժման փաստը, առեւանգելով հայ զինւորականներին եւ բռնութիւններ հրահրելով խաղաղ բնակչութեան նկատմամբ: Շւեդիայի հայերը վրդովւած են եւ բացատրութիւն են պահանջում, թէ ինչու Բաքւում Շւեդիայի դեսպանը մասնակցեց Շուշի կազմակերպւած այցին», գրւած է նամակի վերջում:

Շւեդիայի արտաքին գործերի նախարարին Հայ Դատի յանձնախմբի կողմից յղած բողոք-նամակին պատասխանել է նոյն նախարարութեան նամակագրութեան բաժնի համակարգող Վիկտորիա Փիիրէնէն՝ մի նամակով, որի մէջ նշւած է, որ «Շւեդիան այս այցին մաս կազմեց պետական մակարդակով եւ այցը տեղի ունեցաւ այն շրջաններում, որ միջազգային օրէնքի հիման վրայ պատկանում է Ադրբեջանին»:

Նամակի մի այլ բաժնում նշելով, որ Շւեդիան իր կատարեալ աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին՝ կողմերի միջեւ խաղաղ եւ կայուն կարգավիճակ եւ փոխվստահութեան մթնոլորտ իրականացնելու գործընթացին, յստակեցւած է՝

«Արտաքին գործերի նախարարութիւնը բազմիցս շեշտել է մարդասիրական իրաւունքի հասանելիութեան եւ բանտարկեալների ազատ արձակման կարեւորութիւնը»:

Մարդկային իրաւունքների եւ ժողովրդավարութեան ջատակով հանդիսացող եւրոպայի կարեւոր ներկայացուցիչը անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, պատերազմի հետեւանքով գերեվարւածների ճակատագիրը եւ մարդկային տարրական իրաւունքը՝ բնակւել այն հողում ուր մարդիկ ծնւել, ապրել ու արարել են:

Շւեդիայի ԱԳ նախարարութիւնը աչք է փակում նաեւ այն իրողութիւնը, որ Շուշին երբեւէ չի եղել Ադրբեջան կոչւող պետութեան տարածքում:

Շուշին մշատպէս եղել է նախկին ԼՂԻՄ-ի, ապա նաեւ՝ Արցախի Հանրապետութեան կազմում:

Իսկ Արցախի Հանրապետութեան ապագայ կարգավիճակի հարցը եղել եւ շարունակում է մնալ աւելի քան 20 տարի, ԼՂ հակամարտութեան վերաբերեալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքոյ անց կացւող բանակցութիւնների օրակարգի կարեւորագոյն հարցերից մէկը»,- ասված է հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica