close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիվանագետ կոչվածները շարունակում են լուռ ու անխոնջ ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն եւ հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին. Էդգար Ղազարյան

Հասարակություն

31 Հուլիսի 2021, 14:42
 Դիվանագետ կոչվածները շարունակում են լուռ ու անխոնջ ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն եւ հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին. Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ահազանգում է.

«Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն հեռուստաընկերությունը համագործակցության հուշագիր էր ստորագրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ, որի արդյունքում իրենց միջոցներով ֆիլմեր էին նկարահանվում և հեռարձակվում Արցախի հիմնախնդրի, ինչպես նաև լեհահայ նշանավոր գործիչների մասին:

Ժամանակին մենք դրանով հպարտանում էինք, իսկ ադրբեջանցիները բողոքի անհետևանք ձայն էին բարձրացնում: Հիմա ամեն ինչ հակառակն է:

Այլ բան չէր կարող լինել, երբ կործանված է ոչ միայն երկիրը, այլև դիվանագիտությունը, իսկ «դիվանագետ» կոչվածները շարունակում են լուռ ու անխոնջ ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանին»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica