close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր Նորքում գործող առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել. 6 անձ բերման է ենթարկվել (Shamshyan.com)

Հասարակություն

31 Հուլիսի 2021, 14:31
 Նոր Նորքում գործող առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել. 6 անձ բերման է ենթարկվել (Shamshyan.com)

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են՝ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ․-ն և 36-ամյա Պետրոս Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ․-ի, 61-ամյա Արթուր Դ․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։ 

Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ․-ին, Սերգեյ Ս․-ին, Վահե Մ․-ին, Պետրոս Մ․-ին, Արման Հ․-ին, Արթուր Դ․-ին հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Արման Հ․-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։ 

 
 

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ ստացողներ չկան։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica