close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 75-ամյա կինը լացակումած ասում է՝ այս դավաճան իշխանության ներկայությունը չզգալու համար կուզեմ Սիրիա վերադառնալ․ Մարի Մերդխանյան

Հասարակություն

30 Հուլիսի 2021, 17:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 75-ամյա կինը լացակումած ասում է՝ այս դավաճան իշխանության ներկայությունը չզգալու համար կուզեմ Սիրիա վերադառնալ․ Մարի Մերդխանյան

75 տարեկան կինը, որ Սիրիայի պատերազմից փախել-եկել է,  լացակումած ասում է՝ կուզեմ Հալեպ վերադառնալ, որ գոնե այս դավաճան իշխանության ներկայությունը չզգամ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում գործող իշխանությունների՝ հայրենադարձությունը խթանելու չիրագործված հայտարարությունների մասին այս օրինակը բերեց Սիրիայից ԱՄՆ գնացած, այնուհետև 2017թ-ին Հայաստան հայրենադարձված Մարի Մերդխանյան-Եարալյանը։

Նա վստահեցրեց, որ այդ կինը իր ընկեր-հարազատների մեջ միակը չէ։ Բայց, ասաց, կան նաև պայքարողներ։ Այսինքն, հայրենիք դարձողները ոչ թե վայելում են այս իշխանությունների ստեղծած բարիքները, այլ կա՛մ հետ են գնում, կա՛մ ստիպված են պայքարել։

«Կկասկածեմ, որ այս իշխանությունները ինչ-որ բարիք են ստեղծել»,-ասաց Մարի Մերդխանյանը։

Նա ցավով արձանագրեց, որ մեր երկրի համար ընդհանուր հայրենադարձության ծրագիր չկա։

Քաղաքական դրադապատճառներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա ԱԱԾ-ի գրոհը և նմանօրինակ այլ զարգացումներ, նրա համոզմամբ, չեն նպաստում սփյուռքահայերի ներդրումներին Հայաստանում։

«Անշուշտ չեն նպաստում, երկրի մեջ ներդրումի համար ամենակարևորը տնտեսական և ապահովական կայունությունն է։ Իսկ երբ երկրի թիվ 1 դեմքը աջ ու ձախ սպառնալիքներ է կարդում, ԱԱԾ-ն զբաղվում է ուրիշ մանրուքներով, բնական է, որ մարդ 100 անգամ կմտածի՝ 1 անգամ կտրելուց առաջ։ Եթե հայրենասիրական զգացումները կան, կա նաև տրամաբանություն ասվածը՝ մարդը, ի վերջո, գումար պետք է դնի, ներդրում պետք է անի, իսկ ինքը ինչ երաշխավորություն ունի, որ այս ղեկավարն իր հետ ևս խնդիր պիտի չունենա և այդ ԱԱԾ-ն իր գրասենյակ ևս չպիտի ներխուժե։ Այս երևույթները բացասական կազդեն, և ոչ միայն սփյուռքահայերի ներդրումների, այլ ընդհանրապես Հայաստանում ներդրում անելու վրա»,-ասաց Մարի Մերդխանյանը։

Նա կարծում եմ, որ այս բոլորը ծրագրված, դիտավորյալ արված բաներ են, որպեսզի միայն թուրքական ներդրումներ գան Հայաստան։

«Որովհետև երբ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է, կամ երբ բացահայտվի՝ ինչ տեսակ ճգնաժամի մեջ ենք, այդ ժամանակ ներդրումներ պետք է արվեն, չէ՞։ Ո՞վ կանե ներդրումը այս պարագայում․ ով շահ ունի մեր երկիրը գրավելու մեջ՝ թուրքերն ու ադրբեջանցիները։ Եվ ես սրա օրինակը բերեմ․ կհիշե՞ք Սաֆարովին ինչպես Հունգարիայից բերին Ադրբեջան, Ադրբեջանը մի քանի միլիարդ դոլար վճարեց Հունգարիային։ Հիմա ի՞նչը կարգելե, որ նույնն անի Հայաստանի համար»,-ասաց Մարի Մերդխանյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica