close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծրունին 2010 թ-ից եմ արգելել Արցախի բանակի վերաբերյալ լուսաբանում իրականացնել․ Մովսես Հակոբյան

Հասարակություն

28 Հուլիսի 2021, 12:19
 Արծրունին 2010 թ-ից եմ արգելել Արցախի բանակի վերաբերյալ լուսաբանում իրականացնել․ Մովսես Հակոբյան

Արծրունին չեմ լսել 2010 թ-ից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։  

Երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն խնդրել՝ հիմնվելով ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդած տեղեկատվության վրա, թե ՀՀ զինված ուժերը Վերին Շորժայի հատվածում մեկ դիրք արդեն կորցրել են, Մովսես Հակոբյանն ասաց, որ ինքը 2010 թ-ից Արծրունին արգելել է Արցախի բանակի վերաբերյալ լուսաբանում իրականացնել՝ իր մասնագիտական ոչ կոմպետենտությունից հետո։

Մեր ճշտող հարցին՝ սխալ ինֆորմացիա՞ էր հաղորդել, գեներալ-գնդապետն ասաց՝ «այո»։

Մովսես Հակոբյանի կանխատեսմամբ՝ սահմանային այս լարվածությունը, որի պատճառով այս պահի տվյալով 3 զոհ ունենք և վիրավորներ, լայնածավալ պատերազմի չի վերածվի։

Գեներալ-գնդապետը նշեց, որ ինքն այժմ Արցախում է, պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն չունի Կութի ու Վերին Շորժայի հատվածի կոնկրետ որ կետերում է փոխհրաձգությունը, այդ պատճառով էլ ավելի մանրամասն վերլուծության անել չի կարող, և չի կարող ասել՝ հակառակորդն ինչ նպատակ է հետապնդում։

Արցախում վիճակն այնպիսին է, ինչպես եղել է, փոփոխություն չկա՝ վստահեցրեց Մովսես Հակոբյանը։ Իսկ ինքն այժմ Արցախում է, քանի որ Արցախի քաղաքացի է և այնտեղ է ապրում։

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանն ասել էր՝ Երասխում ադրբեջանցիները կրակում են, քանի որ սահմանագծման աշխատանքներ են իրականացնում, և կանխատեսել, որ ՀՀ սահմանի այլ հատվածներում էլ այս նույն նպատակով առաջիկայում լարվածությունը կմեծացնեն։

Նշենք նաև, որ ՊՆ-ից հաղորդում են, որ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica