close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԾԿՀ-ի գործունեությունը հեռահաղորդակցության ոլորտում արժանացել է բարձր գնահատականի

Հասարակություն

27 Հուլիսի 2021, 11:49
 ՀԾԿՀ-ի գործունեությունը հեռահաղորդակցության ոլորտում արժանացել է բարձր գնահատականի

Հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող կարգավորումը՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից հրապարակված G5 Benchmark փորձագիտական հաշվետվությունում Հայաստանի Հանրապետությունը, որպես հեռահաղորդակցության ոլորտի 5-րդ սերնդի համագործակցային և թիրախային կարգավորում իրականացնող, ԱՊՀ տարածաշրջանում ստացել է ամենաբարձր գնահատականը։

ՀԾԿՀ-ից հայտնում են, որ G5 Benchmark-ի նպատակն է վերլուծել հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման արդյունավետությունը և հետևել, թե ինչպես է զարգանում թվային տնտեսության կարգավորումը այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվում է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և այլ ոլորտների ներկայացուցիչներից՝ թվային վերափոխումը խթանելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալը և Հանձնաժողովի ակտիվ ներգրավվածությունը միջազգային հարթակներում, 2021 թվականի հուլիսի 22-ին կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) լիագումար ժողովի ընթացքում Հանձնաժողովը առաջադրվել է EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահողի պաշտոնում։

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica