close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիզբոն 5` արդարության մարտիկներ

Հասարակություն

27 Հուլիսի 2021, 09:31
 Լիզբոն 5` արդարության մարտիկներ

«Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կեանքիս մասին մտածելու: Եթէ դատունեցող ժողովուրդի մը զաւակը չըլլայի, այդ պարագային կը մտածէի վայելքներու մասին»

Արա Քրջլյան

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողութեամբ: Հիմա մեր ապրած կեանքը իսկապէս որ կեանքէ զատ՝ ամէն ինչի կը նմանի: Կ՚ապրինք ուրիշին տիրապետութեան տակ, ուրիշին խամաճիկներն ենք»

Սիմոն Յահնիյան

«Ինչպէս որ կ’ըսէ երգը. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Այո՛, մենքխենթեր ենք, բայց չակերտեալ խենթեր։ Եկէ՛ք, միացէ՛ք մեզի։ Կը հաւատամ, որ կը տիրանանքմեր հայրենիքին»

Սարգիս Աբրահամյան

«Ես բնական մահով պիտի չմեռնիմ. զոհը պիտի չըլլամ ճակատագրի խաղերուն: Ես Հայ Դատի զինուոր եմ. կեանքս պիտի զոհեմ այդ ճամբուն վրայ»

Վաչե Տաղլյան

«Մենք առաջինները չենք, որ կը քալենք, մեզմէ առաջ շատեր քալած են եւ կը յուսամ, որ մեզմէ աւելի լաւերն ալ պիտի գան, մեզմէ աւելի գործեր պիտի ընեն»։

Սեդրակ Աճեմյան


Այսօր՝ հուլիսի 27-ին, լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 38-րդ տարելիցը

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Դեսպանատան զինվորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ գործողությունը ինքնաբուխ խենթություն կամ պարզապես հինգ երիտասարդների ծրագիր չէր: Հայ հեղափոխական բանակի գործողությունը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինյալ պայքարին վերադառնալու որոշում կայացվեց, երբ բոլոր դիվանագիտական տարբերակներն արդեն սպառվել էին, սակայն այդպես էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցվել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում:

«Թող համաշխարհային հանրային կարծիքը մեզ արկածախնդիրներ, ոճրագործներ կամ ահաբեկիչներ կոչէ: Մեր հոգը չէ: Այս անձնասպանութիւն չէ. ոչ ալ խելագարութեան արտայայտութիւն մը, այլ մեր զոհաբերումը ազատութեան խորանին:

Կեցցէ՛ ազատենչ հայ ժողովուրդը:

Կեցցէ՛ հայկական յեղափոխութիւնը»,- այս տողերն են եղել հինգ հերոսների վերջին խոսքերը:

Հերոս որդիներ ծնած ծնողները հետագայում պիտի ասեին.

«Ա՜խ, որքան յուզուեցայ, երբ Սագոյին ընկերները մէկ առ մէկ ձեռքս սեղմելով կ՛ըսէին. «Տարոսը մեզի, մայրի՜կ. Մենք ալ պիտի հետեւինք մեր հերոսներու ն օրինակին»»:

Սարգիս Աբրահամյանի մայրը՝ Մարի Աբրահամյան

«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը վաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս»

Արա Քրջլյան մայրը՝ Հեղինե Քրջլյան

«Հայ ֆետային երբե՛ք չէ յուսահատած. շատ նահատակներ տուած ենք և դեռ պատրաստ ենք աւելին ալ զոհելու եւզոհուելու, մինչեւ որ հասնինք մեր նպատակին: Թերեւս ես չտեսնեմ այդ օրը, կամ դուք չտեսնէք, բայց… այս է մեր փշոտ ճամբան. Մենք պէտք է որ զոհուինք, որպէսզիմեր ապագայ սերունդը ապրի »

Վաչե Տաղլյանի հայրը՝ Նազար Տաղլյան

«Սեդոյին ու իր չորս ընկերներուն յիշատակը միշտ արթուն պահելու լաւագոյն ձեւը՝ անոնց հետ ապնդած նպատակներուն շուրջ բոլոչուիլն է, որպէսզի անոնց վառած ջահը մի՛շտ վառմնայ եւ փոխանցուի սերունդէ սերունդ՝ մինչեւ վերջնական յաղթանակ»

Սեդրակ Աճեմյանի հայրը՝ Օնիկ Աճեմյան

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը հինգ հերոսների մասին հետագայում գրում է.

     Յիշէ՛քհայերբալիկներուդ՝ 
     
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ
     
Որ քեզ ամառ պիտի տային
     
Բայց կէս ճամբին ընկան կիսատ՝ 
     
Դեռ չտեսած հողն Արարատ
     
Յիշէքհայե՛րընկողներին
     
Որ չհասած մեր հողերին
     
Ընկան հինգն էլ ի սէր հայոց՝ 
     
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց
     
Որ գեր-ձորում ընկած են դեռ՝ 
     
Հայ վրէժի յոյսով անմեռ
     
Եկ գովք անենք հայ քաջերին 
     
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի
     
Յիշէ՛ք հայերինչպէս Տիզբոն
     
Երէկ Տիզբոնայսօր Լիզբոն
     
Եկդիմացիրազգ իմ զգօն 
     
Հինգ հայդուկին այս երգեհոն
     
Եկոր Վարդանն Ա ւարայրի 
     
Անէծք դառնայ թուրքին վայրի
     
Յիշէքհայե՛րոր վայր ընկան 
     
Անվերադարձ մահովսակայն
     
Սարգիս ՍեդրակԱրա Սիմոն
     
Ինքը՝ Վաչէն՝ հանց երգեհոն
     
Մեզ կը կանչեն ու գան պիտի 
     
Ի սէրգերուած Արարատի
     
Ի սէր հայոց մայր հողերուն՝ 
     
Ընդդէմ հողաց թուրք գողերուն
     
Որ Հայաստանն իմ խլեցին
     
Մեզ վրէժը լոկ թողեցին
     
Երէկ Տիզբոն
     
Այսօր Լիզբոն
     
Հայն է զոհւում հորիզոնից մինչ հորիզոն
     
Չենք մոռանում Եղեռնը մեծ
     
Որ հայ արեան ծովը խմեց
     
Քարը թողեց վերապրողին
     
Թուրքն է ապրումայն էր՝ հողին
     
Խամրեց արեւն ողջ հայութեան
     
Յիշե՛նքհայեր Եղեռն համայն
     
Որ մեր ազգի ծուծը խմեց
     
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:     

Տղաների աճյուններն ամփոփված են Բուրջ Համուդի ազգային գերեզմանատանը:

 



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica