close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է

Աշխարհ

26 Հուլիսի 2021, 22:35
 Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը փոփոխվել է:

32-րդ ամառային Օլիմպիաական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է: Հյուընկալող պետության ներկայացուցիչներն ունեն 8 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ (ընդհանուր` 13 մեդալ), երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է 7 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալով (ընդհանուր` 14 մեդալ) և եռյակը եզրափակում է Չինաստանի ընտրանին` 6 ոսկի,  5 արծաթ, 7 բրոնզ (ընդհանուր` 18 մեդալ):

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:

Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածու՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica