close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բջնիի Սուրբ Թադեոս մատուռը

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 21:20
 Բջնիի Սուրբ Թադեոս մատուռը

Բջնի գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Միջնադարում այն եղել է պտմական Հյաստանի առավել զարգացած բնակավայրերից մեկը: Գյուղի մասին առաջին հիշատկություններից մեկը  տալիս է մատենագիր Ղազար Փարպեցին, վերջինս նշում է, որ, որ բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր:

Եւ մատուցեալ յառաջ սրբոյ քահանային, որում անունն էր Աթիկ, որ էր ընդ նոսա ի բանակին, յր բանիբուն բանիւ և խորհրդապահ սրտիւ, յերևելի գեղջեն, որ կոչի Բճնի …[1]

11-րդ դարում Բջնին եղել է պատմական Նիգ գավառի առավել զարգացած բնակավայրերից մեկը և հանդիսացելէ Պահլավունիների նախարարական տան հիմնական ոստաններից մեկը: Վերջիններիս օրոք Բջնիում կառուցվել են մի շարք նշանավոր կառույցներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել հոգևոր կառույցները:

Ժամանակի հետ այդ հոգևոր կառույցների մեծ մասը  տարբեր պատճառներով ավերվել և խոնարհվել են: 1830-ականների մեծ գաղթի արդյունքում Բջնիում հաստատված վերաբնակները վերստին սրբադասեցին գյուղի հնագույն սրբավայրերն ու դարձրին իրենց հավատքի կենտրոններ:

Այդպիսի սրբավայրերից մեկն է Սուրբ Թադեոս մատուռը, որը  միջնադարյան կիսավեր եկեղեցու տարածքում է հիմնված:

Զուգահեռաբար այն հանդիսանում է միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:

Մատուռի  արևելյան  պատի վրա պահպանվել է արևային ժամացույցը

 

Ներսում պահպօանվել են նաև միջնադարյան  եկեղեցու խորանը:

Տանիքի հորինվածքն էլ կամարաձև է, որը միջնադարյան ճարտարապետությանը յուրահատկություն հաղորդող լուծումներից մեկն էր:

Մուտքի դռն վերնամասի կամարաձև հորինվածքը ևս այս մատուռի յուրահատկություն հաղորդող բաղադրիչներից մեկն է:

Այստեղ պահպանվել է նաև սպիտկ քարից  քանդակված խաչքարը, որը տեղացիների շրջանում առավելապես հայտնի է «Սպիտակ խաչքար» անվանումով:

 

Բոլոր ժամանակներում այն եղել է բջնեցիների գլխավոր սրբավայրերից մեկը և անգամ խորհրդային աթեիստական տարիներին չի կորցրել իր  դերն ու նշանակությունը:

Սովորաբար Բջնիում բնակիչները մատուռների անվան հետ առանձնահատուկ  դեպքեր, իրադարձություններ չեն կապում, բայց  ուխտավորներ պակաս այս վայր երբեք չի զգացել:

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ

 


[1] Ղազար Փարպեցի  «Հայոց պատմություն», էջ 290,  Երևան 1982

Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica