close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ումի՞ց է վախենում Արմեն Աբազյանը Շիրակի պետհամալսարանում

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 20:47
 Ումի՞ց է վախենում Արմեն Աբազյանը Շիրակի պետհամալսարանում
 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Քիչ առաջ տեղեկացանք, որ Հայաստանի ԱԱԾ-ի Շիրակի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի աշխատակիցների հետ, բացահայտել են Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Գյումրու համայնքապետարանի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում պաշտոնեական կեղծիքներ կատարելու և առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 41.800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքեր:
 
Հետաքրքիր է, թե ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակից վախվորած ԱԱԾ-ն ե՞րբ է մտնելու Շիրակի պետհամալսարան, որի 1 տարի 10 ամիս գործունեության արդյունքում ՇՊՀ բյուջեից ոչ միայն «անհետացավ» 500 միլիոն դրամ գումարը, այլև բուհի բյուջեի բացասական սալդոն կազմեց 242 միլիոն դրամից ավելի գումար... Էլ չեմ ասում կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցման, վարորդների կեղծ հաստիքացուցակների և այլ հանցագործությունների մասին...
 
Հեոատքրքիր է, Աբազյան Արմենն ումի՞ց է սարսափում, որ չի մտնում ՇՊՀ և չի բացահայտում նախկիններից ամենակարկառուններից մեկի խայտառակ գործունեությանը վերաբերող դրվագները... Թե՞ Աբազյանն իր պահվածքով ապացուցում է Գյումրիում համառորեն տարածվող այն լուրերը, որ Սահակն ԱԱԾ-ի գործակալ է և նույնիսկ նշում են այն բարձրապաշտոնյա երևանյան աած-ականի անունն ում կաբինետից, ըստ նույն օդում կախված լուրերի, վերջինս գրեթե դուրս չի գալիս...»:
 
Անցկացվել են կապի վարժանքներ
25 Սեպտեմբերի 2021, 17:34 Անցկացվել են կապի վարժանքներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
25 Սեպտեմբերի 2021, 09:20 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica