close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է Փարամազյանի բողոքը մակագրվել հենց համակարգիչների առգրավվումից հետո. փաստաբան

Իրավունք

26 Հուլիսի 2021, 18:01
 Ինչո՞ւ է Փարամազյանի բողոքը մակագրվել հենց համակարգիչների առգրավվումից հետո. փաստաբան

Բնականաբար Արմեն Դանիելյանը մեր բողոքը մերժելու է։ Շարունակելու ենք սպառել ներպետական ատյանները, որպեսզի կարողանանք հարցը եվրոպական դատարանում բարձրացնել։ Այս մասին Վերաքննիչ դատարնի մոտ լրագորղների հետ զրույցում ասա Մանվել Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Մեզ մոտ դեժավյու իրավիճակ է․ Հայաստանի ներպետական ատյանները  քաղաքական տիպի գործերով միշտ եղել են սպառելու վայր։ Կոնկրետ Արմեն Դանիելյանից ակնկալել դատական պաշտպանություն, անիմաստ է»,- ասաց փաստաբանը։

Իր հերթին պաշտպաններից Լուսինե Սահակյանի խոսքով, Արմեն Դանիելյանն այն անձն է, որը կարող է օրինական դատական ակտեր կայացնելու, ուղղակի նա իր մեջ ուժ չի գտնում քաղաքական գործերով պատվեր չկատարել:

«Մենք գիտենք, թե Արմեն Դանիելյանն ով է, սա այն դատավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է ճանաչվում, եւ այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է: Ուստի խնդրել ենք, որ ինքնաբացարկ հայտնի:

Մենք ներկայացրել ենք նաեւ Մանվել Փարամազյանի դիրքորոշումը, որը ներկայացրել է, որ ինքը ցանկանում էր այս դատական նիստին մասնակցել, իր խոսքը ասել, բայց այն բանից հետո, երբ պարզել է, որ դատավորը լինելու է Արմեն Դանիելյանը, քանի որ ձեւական բնույթ են կրում այս նիստում բարձրացված հարցերը, ուստի չի ցանկանում այս դատական նիստին մասնակցել:

Մենք եւս նշել ենք, որ չենք մասնակցի դատական նիստին, եթե դատարանը որոշեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը չի բավարարում: Մենք բազմաթիվ հարցեր ունեինք դատարանի առջեւ բարձրացնելու, բայց չենք կարող ձեւականությունների հետեւից ընկնել»,-ասաց պաշտպանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica