close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայրամովը մեղադրել է Հայաստանին «դիրքորոշման համար, որը խոչընդոտում է եռակողմ հայտարարությունների իրականացմանը»

Տարածաշրջան

26 Հուլիսի 2021, 17:19
 Բայրամովը մեղադրել է Հայաստանին «դիրքորոշման համար, որը խոչընդոտում է եռակողմ հայտարարությունների իրականացմանը»

Իրականացվել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարությունների մի շարք դրույթներ, իսկ որոշ դրույթներ իրականացվում են: Այնուամենայնիվ, Հայաստանի  ստանձնած ապակառուցողական դիրքորոշումը խոչընդոտում է եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացմանը: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. հայտնում է haqqin.az կայքը։

Բայրամովը բողոքել է Հայաստանի՝ իբր «ոչ կառուցողական դիրքորոշումների հետ կապված մի շարք կետերի կապակցությամբ»:

Ըստ նրա՝ կարևոր կետերից մեկն ականային սպառնալիքն է։ «Եթե ռազմական գործողությունները դադարեցվել են և համաձայնություն է ձեռք բերվել, ականապատ դաշտի քարտեզները պետք է հանձնվեն»,– նշել է Բայրամովը՝ անտեսելով փաստը, որ եթե ռազմական գործողություններն ավարտվել են, ապա ինչո՞ւ են ադրբեջանական բանտերում պահվում հայ ռազմագերիներ:

Ըստ նրա՝ հաղորդակցության բացման վերաբերյալ համաձայնության շրջանակներում, որն ընդունվել է 2021 թ հունվարի եռակողմ հայտարարությամբ, ստեղծվել է աշխատանքային խումբ, «բայց Հայաստանը դեռևս կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում այս հարցում և, հակասական հայտարարություններ անելով, վնասում է այս գործընթացին»:

Նախարարը մեղադրել է, որ Հայաստանը «հակասական քայլեր» է ձեռնարկում սահմանների սահմանազատման հարցում:

«Հայաստանը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը և անընդունելի հայտարարություններ է անում, ինչը վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղության գործընթացին»,- ասել է նա։

«Հայաստանն ինքն ամենից շատ կտուժի դրանից: Այսօր հիմնական թեման պետք է լինի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Հուսով եմ, որ Հայաստանը դա կհասկանա, և մենք կտեսնենք կառուցողական քայլեր»,- ասել է Բայրամովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica