close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուլիսի 23-ից 26-ը հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 157 դեպք․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Իրավունք

26 Հուլիսի 2021, 16:53
 Հուլիսի 23-ից 26-ը հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 157 դեպք․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում

Հուլիսի 23-ից 26-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Հայտնում են ոստիկանությունից։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հայտնաբերվել է անձնական ունեցվածքի գողության` 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, զենք-զինամթերքի առգրավման` 16, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 10, ծեծի՝ 9, խուլիգանության՝ 4, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու` 3, ապօրինի ծառահատման, բնակարանային գողության, ավազակային հարձակման, փաստաթղթի կեղծիքի և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, յուրացման կամ վատնման, ռազմական նշանակության արտադրանքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է՝ 9 ,իսկ կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 6 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 7 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica