close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք այսօր կախված ենք թուրքի ախորժակից ու ադրբեջանցու ցանկությունից․ ազատամարտիկ գնդապետ

Հասարակություն

26 Հուլիսի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք այսօր կախված ենք թուրքի ախորժակից ու ադրբեջանցու ցանկությունից․ ազատամարտիկ գնդապետ

Նիկոլ Փաշինյանը դիտավորությամբ, քայլ առ քայլ կործանեց Արցախի եւ Հայաստանի զինված ուժերը, եւ մենք այսօր Ադրբեջանի դեմ անպաշտպան ենք։ Թշնամին Արցախի գրավյալ տարածքներում 6 զորամաս է կառուցել արդեն, 8 զորատեսակ եւ 12 հազար զինվոր է տեղակայել։ 9 ամսվա ընթացքում Հայաստանը ոչ մի մետր խրամատ չի փորել։ Շուտով տեռորիստներով Երեւանն է լցվելու, որովհետեւ անպաշտպան ենք։ Միլիոնավոր հայկական պետհամարանիշեր ունեն, հայկական անձնագրերով շուտով գալու են Երեւան․Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր թույլ, ոչնչացման եզրին կանգնած երկիր է, որի հետ հաշվի նստող չկա։ Այս վիճակից, ըստ նրա, դուրս կգանք այն ժամանակ, երբ երկիրը կազատվի թուրքահպատակ իշխանությունից։

«Հայաստանի բանակը թեեւ մեծ մասնակցություն չի ունեցել պատերազմին, բայց, չգիտես ինչու, մարտունակ չէ։ Մեր բանակը պատրաստ չէ դիմակայելու այսօրվա մարտահրավերներին։ Բանակը ոչնչացնելուց հետո Փաշինյանը ոչնչացրեց Սյունիքի ինքնիշխանությունը եւ Սյունիքի այն համայնքապետերին, որոնք պատերազմի ժամանակ ստեղծել էին պաշտպանական որոշակի մեխանիզմ։ Մենք այսօր կախված ենք թուրքի ախորժակից ու ադրբեջանցու ցանկությունից»,- նշեց ազատամարտիկ գնդապետը։

Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց՝ այսօրվա իշխանությունը Հայաստանը դարձրել է բանդա․ կործանում են ամեն ինչ, թանկացնում շուկան, թալանում, որ պարգեւավճար բաժանեն իրար։

«Երբ Փաշինյանը եկավ իշխանության, կատարեց 4 դավաճանական քայլ․ առաջինը՝ վերացրեց բանակի հեղինակությունը, մարտունակությունը, կառավարման համակարգը։ Երկրորդը՝ վերացրեց այն պայմանագրերը, որոնցով մենք կարող էինք ժամանակակից տեխնիկական միջոցներ, թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ ունենալ։ 19 թվին նա վերացրեց այդ պայմանագիրը, մերկացրեց օդը։ Երրորդը՝ մեզ միջազգային ասպարեզում դրեց այնպիսի խեղկատակ իրավիճակում, որ մենք մեկուսացանք։ Չորրորդը, որն ամենասարսափելին է, նա Հայաստանը ներսից բաժանեց թշնամական ճամբարների։ Մենք կորցրեցինք մեր ազգային նպատակը»,- ասաց գնդապետ ազատամարտիկը։

Գնդապետը նշեց՝ այն վիճակը, որի միջով այսօր Հայաստանն է անցնում, իսկ հայաստանցիներն անտարբեր են, մեզ հասցնելու է եղեռնի։ Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը մեզ տարավ ծրագրված պարտության։

«Բավական է գերագույն գլխավոր հրամանատարի մի քանի սխալ որոշում,  եւ գլխատվում է բանակի կառավարման համակարգը։ Պաշտպանության նախարար դրեցին ճարպիկ ՆԱՏՕ-ական գործակալի, ԳՇ պետ դրեցին բանակի ամենաթույլ սպաներից մեկին, Արցախի պաշտպանության նախարարին փոխարինեցին, չգիտես՝ ումով եւ ինչով։ Գնդերի, կորպուսների փորձառու հրամանատարներին հանեցին, ուղարկեցին թոշակի։ Չորս գեներալ-գնդապետից երեքին դատի տվեցին, հեղինակազրկեցին Արցախի հաղթանակը, հետո հայտարարեցին, որ թուրքը գալիք պատերազմին չի մասնակցելու, ժողովրդի ուշադրությունը շեղեցին»,-Yerkir.am-ին ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ այն Սու-երը, որոնք ձեռք բերեցինք նախորդ տարի, ընդամենը ֆոտոսեսիայի համար էին, հայկական զինուժի համար անպետք, որովհետեւ թռիչքը թանկ է, հրթիռ էլ չկա։

«Փաշինյանը հայտարարեց՝ մարտական հերթապահության են դրված այդ օդանավերը։ Մարտական հերթապահություն՝ առանց հրթիռների։ Եվ այդ ստախոսը խաբեց իր ոհմակի հետ։ Նրանք սուտ են ասում՝ առանց ամաչելու։ Փաշինյանը ոչնչացրեց դաշտային խոհանոցները՝ ապահովման կարեւորագույն օղակը։ Զինվորը սնվում է կոնսերվայով՝ 1 օր, երկու, երեք․․․ Նա վերացրեց ապահովման օղակը՝ վարունգ-պոմիդոր-կլուբնիկով։ Բանակը չի պարտվել, պարտվեց իշխանությունը։ Երբ նայում ենք, թե քանի անգամ է առաջարկվել ռազմական օգնություն, բայց Նիկոլը մերժել է, մենք տեսնում ենք, որ կար նպատակ, որ Ադրբեջանը պետք է գրավեր Շուշին, չեզոքացներ Արցախի անկախության բոլոր գործընթացները, փոքրիկ անկլավ դարձներ, որը կգտնվեր Ադրբեջանի օղակում, ճանապարհները կլինեին նրանց հսկողության տակ, իսկ Զանգեզուրը մշտապես կմնար հարվածի եւ հարցականի տակ»,- Yerkir.am-ին ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica