close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելի նախագահը Էրդողանին առաջարկել է «մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջը լուծել տարաձայնությունները»

Աշխարհ

26 Հուլիսի 2021, 11:10
 Իսրայելի նախագահը Էրդողանին առաջարկել է «մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջը լուծել տարաձայնությունները»

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը իսլամական արվեստի թանգարանում «Սուրճ. Արևելք և Արևմուտք» ցուցահանդեսի շնորհանդեսի ժամանակ փաստաթուղթ է ուղարկել  Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Եթե մենք նստենք մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջը, ապա մեր միջև տարաձայնությունները չեն թվա այդքան անլուծելի»։

Հերցոգը նշել է 11 տարի անց Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության առաջին մշակութային կցորդ Սելիմ Օզթուրքի նշանակման մասին: «Նա շատ է օգնել ցուցահանդեսն անցկացնելուն»,- ասել է Իսրայելի նախագահը:

Իսկ Israel Today-ի հետ զրույցում թուրք բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ  Էրդողանի և Նաֆթալի Բենեթի զրույցը կարող է տեղի ունենալ որոշ ժամանակ անց. «Դա կախված է իրադարձությունների ու երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումից»:

Սելիմ Օզթուրքը իր հերթին պատասխանել է Հերցոգին. «Վստահ եմ, որ տարածաշրջանային առաջնորդների կողմից սեղանի շուրջը մեկ բաժակ «թուրքական սուրճ» խմելը կարող է օգնել լուծել շատ խնդիրներ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica