close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 90-ականներին էլ կային ապազգային տարրեր, բայց ՀՅԴ կառույցները հաջողում էին նաև այդ մթնոլորտում. Սարգիս Աղաջանյան

Հասարակություն

23 Հուլիսի 2021, 22:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 90-ականներին էլ կային ապազգային տարրեր, բայց ՀՅԴ կառույցները հաջողում էին նաև այդ մթնոլորտում. Սարգիս Աղաջանյան

Առաջին հերթին պետք է վերականգնել բարոյահոգեբանական մթնոլորտը երկրի ներսում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ Սարգիս Աղաջանյանը։

 Պետք է վերականգնել բանակը և բանակի հեղինակությունը՝ ասաց նա։

Սարգիս Աղաջանյանը ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հիմնադիրներից է։ Հիշում է՝ այդ տարիներին, երբ կար կենդանի պայքար՝ Արցախյան ազատամարտը, նաև Հայաստանում և Արցախում հիմնադրվեց ՀՅԴ երիտասարդական միությունը, որովհետև աշխարհի գրեթե բոլոր հայկական գաղթօջախներում ՀՅԴ երիտասարդական ու պատանեկան միություններ կան։

«1990-ականներին, երբ Հայաստանում ՀՅԴ ՀԵՄ-ը սկսեց կազմավորվել, կենդանի պայքար կար արդեն՝ Արցախյան ազատամարտը, և շատ ավելի շոշափելի իրավիճակ էր, ավելի նպատակասլաց։ Բայց ասել, որ 90-ականների սկիզբը կամ ընթացքը շատ տարբեր էր այս վիճակից, շատ տարբեր չէր․ այդ տարիներին էլ Հայաստանում, ցավոք, կային ապազգային տարրեր։ Եվ այնպես չէ, որ առնվազն մեզ համար այն ժամանակ անակնկալ էր, և հիմա էլ անակնկալ չէ։ ՀՅԴ կառույցները գործում էին նաև այդ մթնոլորտում, և հիմնականում հաջողում էին։ Հաջողում էին հավանաբար նաև այն բանի համար, որ կար կենդանի պայքար․ հենց այդ տարիներին ընթանում էր ազատամարտը, որը պահանջում էր նվիրում, զոհաբերություն, ուժերի գերլարում»,-ասաց նա։

Շատ տարբեր չէր նաև մեր թշնամին՝ նույնն էր, ասաց նա։ Այդ տարիներին էլ նրանց սպառազինությունը բավական շատ էր՝ համեմատած մերի հետ, նրանց բանակը ավելի մեծ էր, քան մերը, բայց մենք հաջողություններ արձանագրեցինք։

«Մեր բանակի հաջողությունների գրավականներից էր հենց այդ նվիրվածությունը, նաև հանդուգն գործողությունների արդյունքում շատ հաղթանակներ արձանագրվեցին, դա հենց գաղափարականության, նվիրվածության մասին է խոսում։ Փոքր խմբերով, ավելի քիչ զինամթերքով, ավելի քիչ զինատեսակներով բավական լուրջ հաջողություններ արձանագրեցինք։ Նաև նրա համար, որ անկախ նրանից, որ կային ապազգային տարրեր, բայց ազգայինը ավելի կարևոր դեր զբաղեցրեց, և հաղթանակ արձանագրվեց բոլոր ճակատներում»,-ասաց Սարգիս Աղաջանյանը։

Բարոյահոգեբանական մթնոլորտը երկրի պաշպանների մոտ՝ մարդկանց, որոնք պատերազմի մեջ էին, բավական բարձր էր, ասաց նա, և իրենք էլ այդ պատերազմի սկզբում լինելով բավական երիտասարդ, անպայման ուզում էին նմանվել իրենց ավագ ընկերներին, ովքեր արդեն հասցրել էին պատերազմի ընթացքում աչքի ընկնել իրենց գործողություններով, նրանք իրենց համար օրինակ էին։

«Եվ ստեղծվեց մթնոլորտ, երբ շատ-շատ պատանիներ, երիտասարդներ ուզում էին անպայման նմանվել այդ մարդկանց, որ այդ պայքարի առաջնագծում էին»,-ասաց Սարգիս Աղաջանյանը։

Նա նշեց, որ վերջին պատերազմում էլ իրենց ընկերները պայքարեցին, շատերը՝ կյանքի գնով ու մինչև հիմա էլ ընկերներից ծանր լուրեր են ստանում։

«Մենք ինչքան էլ փորձում ենք ուժ հավաքել, որ հաղթահարենք այս ծանր իրավիճակը՝ վերջին պատերազմում մեր ընկերների կորստով պայմանավորված, շատ դժվար է»,-ասաց նա։

Սարգիս Աղաջանյանն ընդգծեց, որ առաջ գնալու ուրիշ ճանապարհ չի տեսնում, քան բանակի մեջքը ուղղելը, ամրանալը, որ կարողանանք առաջ գնալ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica