close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազանչեցոցը չկա, մղկտում ենք, երբ մերն էր, կողքով անցնելիս մոմ չէինք վառում, պատարագը չէինք լսում․ Շուշիի թատրոնի տնօրեն

Մշակույթ

23 Հուլիսի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․  Ղազանչեցոցը չկա, մղկտում ենք, երբ մերն էր,  կողքով անցնելիս մոմ չէինք  վառում, պատարագը չէինք լսում․ Շուշիի թատրոնի տնօրեն

Սա անհասկանալի վաճառք է սեփական տան, սեփական ազգի, անհասկանալի է ինձ համար։ Ես կասկածում եմ․ փողոցում քայլողը իրո՞ք հայ է, թե՞ հայերեն բլբլացող ինչ-որ մեկը, որ բացարձակ թշնամի է։ Ինձ էսպես է թվում․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը։

Նա իր թատերախմբով գրեթե մինչեւ վերջին օրը մնացել է Շուշիում։ Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, թշնամին ռմբակոծել է Շուշիի մշակույթի տունը, որտեղ տարիներ շարունակ իր գործունեությունն է ծավալել այս թատրոնը։

«Պատերազմի առաջին օրերին, երբ կանայք խուճապի մեջ էին լինում, ասում էի` մի’ անհանգստացեք, մենք ամենաապահով քաղաքում ենք։ Մեզ ապահով էինք զգում։ Ըստ երեւույթին, պետք էր, որ ժողովրդին էդպես պահեին էն մարդիկ, որոնք, երեւի, նախապես իմացել են էդ ամբողջի մասին։ Հիմա արդեն պատկերը լրիվ ուրիշ է։ Պարզվում է, որ, պայմանավորված, ահագին արհավիրքներ մեր գլխին եկել են»,- ասաց Շուշիի թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Թատերախումբն այսօր էլ շարունակում է ներկայացումներ բեմադրել, գնալ մարզեր ու Արցախ՝ հյուրախաղերի, բայց տանիք չունենալը, օժանդակություններից զուրկ լինելն ու կորսված հայրենիքը նրանց համար լուրջ խնդիրներ են ստեղծել։ Թատրոնի անձնակազմից շատերն էլ պատերազմում հարազատների են կորցրել։

«Առաջին ռմբակոծությունը մեր շենքի վրա էր։ Էդտեղ շատ էին զինվորականները, զինվորների հավաքն էր կազմակերպվում, շենքում թատրոնն էր, մշակույթի տունը, երգչախումբը, ժողգործիքների անսամբլը։  Էդ ժամանակ ահագին զոհեր եղան, շատ էին զորակոչված ոստիկանները։ Ես իմ առանձնասենյակում էի։ 3 մետրի վրա է խփել։ Դրանից հետո նույն տեղը 3 անգամ ռմբակոծվեց․ թիրախավորված էր։ Վերջինը իմ սենյակի դիմաց պայթեց։ Էդտեղ չէի, եթե լինեի․․․ Թատրոնից ոչինչ չկարողացանք փրկել։ Դասավորել էինք նկուղում, որ հանդարտվի, օգտագործենք, ամբողջը մնաց էնտեղ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը։

Այս մարդիկ այնտեղ են թողել տուն-տեղը, ունեցվածքը, որը ստեղծել են տասնամյակների չարչարանքով, թողել անհայտ հանգամանքներում՝ պատերազմի անվան տակ։ Լեոնիդ Հարությունյանը թեժ մարտերի օրերին տանը աղջկա հետ է եղել, որին մի կերպ են կարողացել համոզել լքել բնակարանը։ Շուշեցիները մինչեւ վերջին րոպեն հույս են ունեցել, որ շուտով վերադառնալու են բերդաքաղաք։

«Թատրոնը նոր ճանաչում էր ձեռք բերում, երիտասարդ կոլեկտիվ էր, աշխատում էինք ե՛ւ դրամատիկ, ե՛ւ մանկապատանեկան, ե՛ւ տիկնիկային ներկայացումների վրա։ Փոքրիկ կոլեկտիվը բոլոր ժանրերի ներկայացումներ էր ունենում։ Էն պլանները, որ մենք շուտով կունենանք թատրոնի համար առանձին շենք, երազանք մնացին, կախվեցին օդում։ Կոլեկտիվը ինքն իրեն պահում է։ Ցրված են Հայաստանով եւ Արցախով, բայց եթե կա ներկայացում, արագ հավաքվում են մի տեղ»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրենը։

«Գոյատեւելու հարցը լուծվում է այնպես, ինչպես որոշում են Հայաստանի եւ Արցախի կառավարությունները։ Ինչ-որ բան տալը խնդրի լուծում չէ։ Ավելի լավ է ոչինչ չտան, քան էդ չնչին գումարները։ Դրանք, իբր թե, բերան եւ աչք փակելու համար են։ Գլոբալ խնդիր է այս մարդկանց հարցը։ Ամեն մարդ իր գլուխը պահում է»,- ասաց թատերական գործիչը։

«Եթե չհեռանայինք Աստծուց,- ասում է  Հարությունյանը,- այս օրը չէինք ընկնի»։ Նրա խոսքով՝ մարդիկ հեռացել են հավատից, եկեղեցուց, դարձել անտարբեր։ Սուրբ Ղազանչեցոցի մոտով անցնելիս, ասում է, ինչո՞ւ չէինք մտնում մոմ վառում, պատարագը լսում։ Հիմա Սուրբ Ղազանչեցոցը չկա, մղկտում ենք։ 

Մանրամասն՝ տեսանյութում

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica