close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը վերընտրվել է ու որոշել, որ անհետ կորած զինվորներն իրենց պետք չեն․ անհետ կորած զինվորի ազգական

Հասարակություն

21 Հուլիսի 2021, 13:28
 Կառավարությունը վերընտրվել է ու որոշել, որ անհետ կորած զինվորներն իրենց պետք չեն․ անհետ կորած զինվորի ազգական

Կառավարությունը վերընտրվեց, ժողովուրդը մանդատը տվեց, եւ իրենք որոշել են, որ անհետ կորածներն իրենց պետք չեն։ Ոչինչ չեն անում մեր երեխաներին հայտնաբերելու ուղղությամբ․ Yerkir.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնում 2020թ․ Արցախյան պատերազմում անհայտ կորած զինվորի ազգական Եղիշե Զաքունցը։

Ասում է՝ կառավարության անդամների հետ անհետ կորած զինվորների հարազատները վերջին անգամ հանդիպել են հունիսի 28-ին, ընդ որում՝ հանդիպում է եղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, այդ անգամ եւս՝ անարդյունք։ «Անձնական ամբիցիաներով է կառավարությունը առաջնորդվում։ Երեխաներին գտնելու համար ոչինչ չի անում, ուստի փորձում ենք մեր ճանապարհներով մի բան անել։ Մեկնեցինք Արցախ, փորձեցինք հանդիպել Մուրադովի հետ, ցավոք, նա այդ ժամանակ տեղում չէր»,- ասում է Զաքունցը։

Անհետ կորած զինվորների ծնողներին այս օրերին փորձում են սփոփել, զբաղեցնել ուխտագնացությամբ։ Կազմակերպչական աշխատանքներին օգնում է Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։ «Վերջին անգամ Տաթեւ գնացինք՝ գիշերակացով։ Ծնողներն այս կերպ փոքր-ինչ սփոփվում են։ Իրականում, ոչ մի հույս չունենք, բայց մի բան պետք է անել, այսպես չի կարելի։ Մենք ունենք 13 անհայտ կորածների մասին վկայող փաստեր՝ թե որտե՞ղ է եղել դիվերսիան, հետո ինչ են արել տղերքի մարմինները։ Փակուղու մեջ ենք հայտնվել՝ ամեն անգամ գնալ, հանդիպում պահանջել կառավարությունից, հետո 0 արդյունք արձանագրել։ Չեն մերժում, հանդիպում են, բայց տեսնում ենք, որ ոչինչ չի արվում։ Հարցնում ենք՝ ի՞նչ եք անում, Փաշինյանն ասում է՝ ամեն ինչ, մենք դրա տակ հասկանում ենք՝ ոչինչ»,- ասում է Զաքունցը։

Կառավարության հետ այլեւս հույս չեն կապում, ծնողների միակ հույսն Աստված է։ «Աստծո հույսին են մնացել, տեսնում ենք, որ փաստացի ոչ մի բան չի արվում։ Գնամ, էլի դուռը ծեծեմ, հարցնեմ՝ ի՞նչ եք անում, ասելու է՝ ամեն ինչ, բայց փաստն այն է, որ չի արվում ոչինչ։ Մարմինների գտնվելու վայրերն ասել ենք փաստերով, որտեղից են տարվել անհայտ ուղղությամբ։ Մեր կառավարությանը առաջարկվել է մարմինների փոխանակում անել Տավուշի կողմից, մերոնք հրաժարվել են։ Ադրբեջանին գուցե հեչ հետաքրքիր չէ իր զինվորի ճակատագիրը, բայց ցավալին այն է, որ մեր կառավարությանը նույնպես հետաքրքիր չէ»,- նշում է անհետ կորած զինվորի ազգականը։

Հիշեցնենք, որ արդեն մոտ 9 ամիս է՝ անհետ կորած զինվորների ծնողները Հայաստանի պետական գերատեսչությունների շենքերի մոտ ցույցեր են անում, հանդիպումներ ունենում պետական այրերի հետ՝ հույսով, որ կառավարությունը կգտնի զինվորներին։ Ցավոք, մինչ այս պահը Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների հետ բոլոր հանդիպումներն անարդյունավետ են եղել։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica