close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը Պուտինին բողոքել է Ֆրանսիայից և ԵՄ-ից

Աշխարհ

21 Հուլիսի 2021, 16:29
 Ալիևը Պուտինին բողոքել է Ֆրանսիայից և ԵՄ-ից

«Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով իր ադրբեջանական աղբյուրները, հայտնում է, որ Ալիևը փակ դռների հետևում Պուտինի հետ հանդիպման ժամանակ բողոքել է ԵՄ-ից։

Մասնավորապես՝  նա խիստ անհանգստացած է Ֆրանսիայի և Եվրամիության գործողություններից, որոնք վերջին շրջանում ակտիվորեն աջակցում են Հայաստանին:

«Կոմերսանտը» գրում է. «Բաքուն վրդովված է հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի գործառույթ ստանձնելու՝ Եվրամիության փորձերից: Նրանք կարծում են, որ դա Երևանին դրդում է վերանայել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Միևնույն ժամանակ, «Կոմերսանտի» ադրբեջանական աղբյուրը հասկացրել է, որ «խաղադրույք է կատարվում այն բանի վրա, որ Բաքվին սադրեն, արմատական քայլերի հրահրեն և դրանցում ռուսական բանակին ներգրավեն»: Նա նշել է, որ այս կրիտիկական պահին «անհրաժեշտություն կա համապատասխանեցնելու նախագահներ Պուտինի և Ալիևի գործողությունները»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica