close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշտերում խոտ չկա, այգիներում՝ բերք․ երաշտը վառել է գյուղացիների ապրուստի միջոցը

Տնտեսական

20 Հուլիսի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաշտերում խոտ չկա, այգիներում՝ բերք․ երաշտը վառել է գյուղացիների ապրուստի միջոցը

Էն տարածքներում, որտեղ նստած են էդ թափթփուկները, ունեինք լավ արոտավայրեր, որոնցից գյուղացին չի կարողանում օգտվել։ Մենք ֆերմերներից ահազանգ ստացանք, եթե չեմ սխալվում՝ 7 տոննա խոտ են փորձել ներմուծել Վրաստանից Լոռու մաքսատնով մեր երկիր, իսկ մաքսատունը 1 կիլոգրամի համար պահանջել է 45 դրամ։ Դիմում եմ վարչապետին, որ չի կարելի անասնակերը հարկել, որովհետեւ դա չի գնում վաճառքի։ Ուրիշ բան է՝ բերեին վերավաճառելու, բայց եթե ֆերմերը բերում է իր անասնագլխաքանակը փրկելու, դանակի տակ չգցելու համար, ուրիշ հարց է,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա նշեց, որ այս տարվա երաշտի հետեւանքով խոտհարքները չորացել են, գյուղացին կանգնած է անասնակերի խնդրի առաջ։ Երկար ժամանակ անձրեւ չէր եկել, իսկ թշնամին էլ նստած է այն վայրերում, որտեղ զգալի չափով անասնակեր էր լինում։

«Դիմեցինք փոխվարչապետի գրասենյակ, գրություն են ուղարկել, բայց սայլը տեղից չի շարժվում։ Չի կարելի տգետներին վստահել էն պաշտոնները։ Ծիծաղելի է։ 1 կգ անասնակերի վրա 45 դրամ պետտո՞ւրք մտցնել։ Թալանել սեփական ժողովրդին, սեփական ֆերմերներին՝ անբարոյականություն է։ Թուրքիան Վրաստանից է անասնակեր առնում։ Եւ էսօր փակել, ինչ-ինչ, թուրքի՞ն եք էլի օգնում։ Մենք էսօր անասնակերի մեծ կարիք ունենք, եւ դրա համար պետությունը պետք է հոգա»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

«Կառավարությունից պահանջել եմ դատել էն ջրամբարների տնօրեններին, որոնք ջուրը բաց են թողնում։ Ինչո՞ւ չեն դատում։ Պապիկյանին դրել է հանձնաժողովի նախագահ, ջրամբարներն էլ ենթարկվում են Պապիկյանին։ Ինքն իրեն պիտի դատի՞։ Իհարկե ոչ։ Էնքան տեղումներ ունեինք, որ ջրամբարները պետք է լեփ-լեցուն լինեին։ Ցավոք սրտի, էդ ջուրը վաճառվել է, բիզնես է դարձել։ Ջուրը, որը օգոստոսին գյուղացուն կհերիքեր, վաղուց վաճառվել է»,-նշեց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահը։

Ոռոգման խնդիրն այնքան լուրջ է, որ արդեն Սեւանից է ջրառ կատարվում։ Բերբերյանի խոսքով՝ այս տարի մենք իրավունք չունեինք խոսելու ջրի սակավության մասին։ Սոսկալի է նաեւ հացահատիկի վիճակը․ երաշտի պատճառով հացահատիկի դաշտերը չորացան, բերքը վառվեց։ Կորցրեցինք նաեւ Արցախի՝ հացահատիկի լուրջ պաշարներով դաշտերը եւ, Բերբերյանի խոսքով, նորից ստիպված ենք լինելու ալյուր ու ցորեն բերել դրսից։

«Այս տարի 100-150 հազար տոննա քիչ հացահատիկի բերք կստանանք։ Գնալու ենք, էլի ասենք՝ ընկեր Ռուսաստան, մեզ էլի ցորեն կտա՞ս։ Բացասական սալդո կլինի․ մեր փողը, արտարժույթը դուրս կգնա, տնտեսական հետեւանքները լուրջ կլինեն։ Էսօր Իջեւանի տարածաշրջանի բերքը, ինչը կանաչ է, մորեխը սրբում է։ Էդ մորեխների շարժը դեռ մի ամիս կլինի՝ շոգի հետ կապված՝ մինչեւ կհասնի Ապարան կամ Աշտարակ, նոր կվերջանա։ Արդեն ուշ է սրա դեմ պայքարելը։  Հայաստանում պարտադիր պետք է գործեր ավիացիոն սրսկումների համակարգը՝ ե՛ւ անտառների սրսկման հարցն է, ե՛ւ մորմազգիների դեմ պայքարն է։ Բայց մենք չունենք դա։ Եթե մորմազգիների դեմ պայքարենք, կունենանք մեր բերքը, Ադրբեջանից, Թուրքիայից չենք բերի»,-Yerkir.am-ին ասաց Հրաչ Բերբերյանը։

Մանրամասն՝ տեսանյութում



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica