close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախյան հարցով բանակցությունները համաձայնեցված չեն Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ․ Արմեն Աշոտյան

Քաղաքական

3 Հուլիսի 2021, 15:03
 Արցախյան հարցով բանակցությունները համաձայնեցված չեն Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ․ Արմեն Աշոտյան

Այս ընտրությունները քաղաքական կայունություն չեն բերելու: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` արտասահմանցի քաղաքական շատ դեմքեր իր հետ զրուցելիս ուրախություն են հայտնում, որ ի վերջո երկրում քաղաքական կայունություն կհաստատվի, սակայն դա այդպես չէ:

«Բոլոր այն մարդկանց արտերկրում, որ թվում է, թե ընտրությունների գրանցված արդյունքները լեգիտիմացնում են Արցախի կորուստը, լեգիտիմացնում են Հայաստանի` Արցախից հրաժարվելու փաստը և լեգիտիմացնում է այն իրողությունը, որ Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական մանրադրամի, նրանք սխալվում են», - նշել է Աշոտյանը:

Նա ասել է, որ տեղեկացված է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին «մոգոնումներից» արցախյան հարցի հետ կապված, թե բանակցությունները պետք է շարունակել այդ սկզբունքով, ոչ թե ինքնորոշման իրավունքի և մադրիդյան այլ 2 սկզբունքների հիման վրա, համաձայնեցված չէ Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ:

«Հերթական անգամ նա փորձելու է քաղաքական օրակարգով, արցախյան խնդրով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային բանակցային հանրության աջակցությունն այս հարցի շուրջ», - հայտնել է Արմեն Աշոտյանը:

Արտաքին գործերի նախարար չունենալու ու այդ գերատեսչության ոչ արդյունավետ աշխատանքների մասին հարցին Աշոտյանն արձագանքեց, որ զարմանում է նման հարցերից.

«Ասում եք`ԱԳՆ չունենք, կարելի է մտածել` մնացած ամեն ինչ ունենք: Մենք բանակ չունենք, ՊՆ չունենք, Կառավարություն, ղեկավար չունենք, մտավորական էլիտա չունենք, արժանապատվություն չունենք: Մենք լիքը բան չունեցող ազգ ենք այլևս»:  

Ընտրությունների արդյունքներին անդրադառնալով՝ նա նշել է, որ չպետք է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը կապել նախկին ուժերի առաջադրման հետ. չէ՞ որ բացի երեք նախկին նախագահներից և Փաշինյանից կային ևս 22 ուժեր. «Այո, մեջները լիքը դեկորացիաներ կային, բայց կային նաև նոր տեղծված, առողջ, մտավորական, հոգևոր ուժեր: Ոչ բոլոր 22-ն էին դրածոներ: Չընտրեցին: Պետք է արձանագրել, իհարկե, Նիկոլը կեղծել է ընտրությունները: Իմ հաշվարկով` 7-10%: Բայց կեղծել է, ոչ թե հաղթելու համար, այլ առաջին տեղով գնալու»:

Նիկոլ Փաշինյանի արտախորհրդարանական ձևաչափ ստեղծելու մասին հարցին ի պատասխան, նա ասել է.

«Շեֆս կասեր` իյա՛, իրո՞ք: Երեք տարի արտախորհրդարանական ընդդիմությունն ամենաուժեղն էր մեր երկրում, ոչ մեկ բանի տեղ չէր դնում, համագործակցում, հիմա ինչ է`իրենց կլիենտների մեծ մասը դուրս է մնացել խորհրդարանից, արտախորհրդարանական պլատֆորմ են ստեղծում»:

Արմեն Աշոտյանը հիմքեր ունի ենթադրելու, որ Հայաստանում քաղաքական գործընթացները շարունակելու են եռալ: Ընտրությունների արդյունքներով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում են հայտնվելու Հայաստանից ակնկալվող այլ զիջումներ. խոսքը Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին է, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը, միաժամանակ Արցախի հարցի «խորը և տոտալ» սառեցումը:

«Եվ այն փաստը, որ խորհրդարանում կարող են հայտնվել երկու ուժեղ խմբակցություն ընդամենն ընդգծում է այն հնարավորությունը, որ փողոցային պայքարը Հայաստանում շարունակվելու է»,- նշել է Աշոտյանը:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica