close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

Հասարակություն

24 Հունիսի 2021, 16:53
 ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը

ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով բանաձևի պահանջների կատարողականի զեկույցը, որում նշվում է, որ քաղբանտարկյալների խնդիրը Ադրբեջանում «ոչ ճանաչվել է, ոչ արժանացել է համարժեք արձագանքի, ոչ էլ առավել ևս լուծվել է»։ Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽվ կայքից:

Զեկույցի հեղինակ՝ իսլանդացի պատգամավոր Սուննա Էվարսդոտիրը նշել է, որ բանաձևի դրույթների մեծամասնությունը «չեն իրականացվել» իշխանությունների կողմից։  

ԵԽԽՎ-ն դեռևս 2020թ. հունվարի նստաշրջանում էր ընդունել Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով՝ իսլանդացի պատգամավորի զեկույցը։ 

Առանձին հայտարարությամբ ԵԽԽՎ իրավական հարցերով կոմիտեն «առանձնակի հիասթափություն» է հայտնել Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության` իր լիազորությունների իրականացման ընթացքում զեկուցողի հետ համագործակցության ձախողման, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի համապատասխան, պարտադիր վճիռների շարունակական չկատարման  կապակցությամբ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica