close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա

Մշակույթ

24 Հունիսի 2021, 16:53
 Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա

Հայաստանում առաջին անգամ հուլիսի 7-ին, ժամը 19.00-ին  Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում   նախապատրաստվում է բեմադրության Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։

Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար «Մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:  Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, ով անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը` հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն իհարկե, գրում է այն, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար: Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է․ «Իմ սիրելի՛ Ֆրանսիս: Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար՝ այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»:

Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թ.-ին, սակայն այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։ Բազում կոմպոզիտորներ են ստեղծագործել Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա, սակայն միայն Պուլենկին է հաջողվել այն վերածել արվեստի իրական գործի: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, լիբրետոն ֆրանսերեն է: Ստեղծագործությունը նաև յուրահատուկ է նրանով, որ այն կատարողին հնարավորություն է տալիս ոչ միայն ցուցադրելու իր վարպետությունը, այլև երկխոսության մեջ մտնելու հանդիսատեսի հետ: Ներկայացումը լի է մարդկային կյանքին բնորոշ փորձառություններով. անմնացորդ սիրով և քնքշությամբ, մենությամբ և կարոտով, դավաճանությամբ և հրաշքի սպասումով:

Մենակատար՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո՝   Վարսենիկ Ավանյան

Բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Հակոբյան, ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ

Դաշնամուրային նվագակցում՝ Վասիլի Ռոլիչ

«Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերայով էլ տեղի կունենա «Սոնատի» նոր հայկական բարձրակարգ բրենդի շնորհանդեսը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica