close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Հասարակություն

24 Հունիսի 2021, 15:42
 Հունիսի 24-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 24-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան։ Հունիսի 24-29-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում հունիսի 24-ի ցերեկը, հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10մ/վ: Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica