close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին. քաղաքապետ

Հասարակություն

24 Հունիսի 2021, 14:22
 Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին. քաղաքապետ

Քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման աշխատանքներին:
Քաղաքապետը ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդտեղ վերջերս ներդրել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:

«Վարորդներն այսուհետ կայանելու համար կարող են վճարել 6 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ կանխիկով, բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսի միջոցով: 500 մեքենայի համար նախատեսված կայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին: Ի դեպ, նմանատիպ կայանատեղերի համեմատ մեզ մոտ սակագներն ավելի մատչելի են», - գրել է Մարությանը:

Նա նաև նշել է, որ ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել:

 

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica