close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ո՞րն է ապագան, Բաքվի բա՞նտն է իմ տղայի ապագան»․ ռազմագերիների ծնողները նստացույց են սկսել

Քաղաքական

24 Հունիսի 2021, 14:09
 ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Ո՞րն է ապագան, Բաքվի բա՞նտն է իմ տղայի ապագան»․ ռազմագերիների ծնողները նստացույց են սկսել

Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները կառավարության շենքի առջև նստացույց են սկսել։ Նրանք նշում են, որ այլեւս սպասել չեն կարող․ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է իրենց որդիների դատավարությունը, որտեղ Ադրբեջանը գերեվարված հայ պահեստազորայիններին մեղադրում է սպանություն եւ ահաբեկչություն կատարելու մեջ։

Մինչ այս պահը Փաշինյանը ռազմագերիների ծնողներին հորդորել է սպասել, համբերել՝ ասելով, թե իբր բանակցություններ են ընթանում։ «Ես էլ համբերելու տեղ չունեմ, էլ չեմ կարող համբերել, 7 ամիս համբերել եմ։ Էն ժամանակ գիտեինք, որ նստած են, դատ չկար, հիմա դրությունն ավելի վատ է, Բաքվի ուժեղացված դատարանում դատում են՝ որպես տեռորիստ։ Մենք տեռորի՞ստ ենք տվել»,- ասաց գերիներից մեկի հայրը։

Մեր թղթակցի հիշեցմանը, որ Փաշինյանը հայտարարում էր, որ ռազմագերիները իրեն կներեն մի քանի ամիս էլ գերության մեջ մնալու համար, ծնողներից մեկն արձագանքեց․ «Ես կսպասեմ, բայց արդյո՞ք մեր տղաները կարող են այդքան սպասել, ի վիճակի՞ են այդքան սպասել։ Ոչ մեկին հետաքրքիր չեն էդ երեխաների կյանքը, նրանց ապագան։ Ասում են՝ ապագա կա, ո՞րն է ապագան, Բաքվի բա՞նտն է իմ տղայի ապագան»։

Նա շեշտեց՝ բանակին տվել է հայրենիքը պաշտպանող զինվոր, իսկ այս կառավարությունն իր քաղաքացու շահերը պաշտպանել չի կարողանում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica