close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաս Նեթանյահուի պատմությունից՝ ավտոկրատին հնարավոր է տապալել միայն համատեղ ջանքերով

Աշխարհ

24 Հունիսի 2021, 16:55
 Դաս Նեթանյահուի պատմությունից՝ ավտոկրատին հնարավոր է տապալել միայն համատեղ ջանքերով

Բինյամին Նեթանյահուին պաշտոնանկ արած իսրայելցի քաղաքական գործիչները աշխարհին ամենակարևոր դասն ե տվել՝ ավտոկրատը կարող է տապալվել միայն համատեղ ջանքերով. նշում է քաղաքագետ Աբաս Գալյամովը:

«Իսրայելի նախկին վարչապետը, իհարկե, հեռու էր Պուտինից կամ Էրդողանից, բայց նա ակնհայտորեն շեղվել է այդ ուղղությամբ... Հիմա վերջ, այս շեղումը պատմության մի մասն է դարձել: Նեթանյահուին հաղթելու՝ իր նպատակին հասնելու համար «փոփոխությունների կոալիցիան» իր դրոշների ներքո հավաքել է ութ կուսակցություն՝ ձախ և աջ: Նրանք միավորվեցին, մի կողմ դրեցին գաղափարական տարաձայնությունները և միավորվեցին: Պետք էր նաև մեղմել անձնական հավակնությունները»,- շեշտում է փորձագետը:

Գալյամովը հիշում է, որ կոալիցիայի մեջ ընդգրկված կուսակցություններից ամենամեծի՝ «Եշ Ատիդի» առաջնորդ Յաիր Լապիդը, նույնիսկ հրաժարվեց իրեն հասանելիք՝ վարչապետի պաշտոնից՝ իր դաշնակիցներից մեկին պահելու համար։

«Նա նաև ընդգրկեց նրանց, ովքեր իրենց «գցել էին» անցյալում՝ պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ օրինակ։ Նախորդ կաբինետի ձևավորման ժամանակ նա, ինչպես գիտեք, դուրս էր թողել Լապիդին, որը կապտասպիտակ կոալիցիայի իր գործընկերն էր, և միացավ Նեթանյահուի կառավարությանը: Հասկանալի է, որ Լապիդը վիրավորվել էր. ո՞վ կցանկանար սա: Բայց մեկ տարի անց նա հրաժարվեց իր պահանջներից և ձեռք մեկնեց Գանցին»,- նշում է Գալյամովը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica