close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պենտագոնի թարգմանիչը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ «Հըզբոլլահի» համար լրտեսելու մեղադրանքով

Տարածաշրջան

24 Հունիսի 2021, 13:38
 Պենտագոնի թարգմանիչը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ «Հըզբոլլահի» համար լրտեսելու մեղադրանքով

ԱՄՆ քաղաքացին, որը, որպես թարգմանիչ,  աշխատել է Իրաքում գտնվող ԱՄՆ ռազմակայաններից մեկում, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման, քանի որ «Հըզբոլլահին» տեղեկություններ է տրամադրել Իսլամական հեղափոխության պահապանների «Ալ Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին սպանելուն ուղղված ԱՄՆ գործողություններում ներգրավվածների մասին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

«Մարիամ Թոմփսոնը... դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ ազգային պաշտպանության մասին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու համար` օտարերկրյա կառավարությանը օգնելով»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է ԱՄՆ արդարադատության նախարարությանը:

Ավելի վաղ Թոմփսոնը խոստովանել էր, որ 2017 թվականից ինքը կապի մեջ է եղել որոշակի անձանց հետ, որոնք, նրա պնդմամբ, կապեր ունի «Հըզբոլլահ» շարժման հետ: Ժամանակի ընթացքում կինը սկսել է զգալ ռոմանտիկ զգացմունքներ նրանցից մեկի հանդեպ: 2020-ի հունվարին Սոլեյմանիի սպանությունից հետո նա խնդրել է աղջկան՝ տեղեկություններ փոխանցել այն անձանց մասին, որոնքր օգնել են Միացյալ Նահանգներին՝ գտնել «Ալ Քուդս»-ի հրամանատարին: Կնոջ խոսքով՝ ինքը հասկացել է, որ տեղեկատվությունը փոխանցվելու է «Հըզբոլլահ»-ին:

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica