close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին

Հասարակություն

24 Հունիսի 2021, 12:23
 Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություն կատարեց «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ժամկետներում: Մասնավորապես՝ որոշվեց, որ «Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է:

«Արդեն ունենք հաղթող, որն առաջարկել է մեկ կՎտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ արժեք, որը բավականին ցածր գին է: Բացի այդ՝ մրցութային պայմաններից մեկն այն էր, որ պետական ընկերություններից մեկը եւս 15 տոկոսի չափով ունի փայամասնակցություն: Բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտ 174 մլն դոլար:

Կայանը կառուցվելու է Դաշտադեմ եւ Թալին համայնքների հատվածներում: Այդտեղ արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել ենք համայնքների հետ, հողահատկացման պրոցեսը ընթացքի մեջ է: Հողը պետության կողմից է տրամադրվում: Մենք ունենք բավականին լավ արդյունքներ: Կայանը գործարկվելու է մոտավորապես 2025 թվականին»,-ասաց Ավինյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նախընտրական շրջանում շատ էր խոսվում, որ միջազգային հայտնի կորպորացիաները ՀՀ-ում ներդրումներ չեն անում: «Մասդար»-ը ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկն է: Սա իր դրական ազդեցությունն  է ունենալու ոչ միայն տնտեսության տեսակետից, այլեւ ներդրումային միջավայրի գրավչության, որովհետեւ այս ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարեւոր ու դրական ազդակ է միջազգային ներդրողների համար»։

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica