close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստամբուլում զինված մոտոցիկլավարները կրակել են Ադրբեջանի քաղաքացու ուղղությամբ

Տարածաշրջան

24 Հունիսի 2021, 12:37
 Ստամբուլում զինված մոտոցիկլավարները կրակել են Ադրբեջանի քաղաքացու ուղղությամբ

Անցած գիշեր Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե թաղամասում զինված մոտոցիկլավարները կրակ են բացել Ադրբեջանի քաղաքացու վրա, որը վարում էր միկրոավտոբուս: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ադրբեջանցին լուրջ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել զինված հանցագործներին որոնելու համար:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22: 00-ին, երբ ֆուրգոնի վարորդը կանգ է առել կարմիր լուսացույցի մոտ:

«Մենք ընկերների հետ նստած էինք այգում: Լսվեցին մի քանի կրակոցներ: Վազելով դեպքի վայր՝ տեսանք, որ մոտոցիկլավարները հեռանում են: Մենք անմիջապես զանգահարեցինք ոստիկանություն և շտապօգնություն: Վարորդը գիտակցությունը դեռ չէր կորցրել: Մոտակայքում մի կին էր, որը չէր վիրավորվել, բայց գտնվում էր ցնցված վիճակում»,- պատմել է  դեպքի ականատեսներից մեկը:

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica