close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»․ հնարավոր սցենար, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ». Սուրեն Սարգսյան

Քաղաքական

24 Հունիսի 2021, 11:24
 Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»․ հնարավոր սցենար, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն վերլուծել է հնարավոր սցենարները, որ կարող են բխել տարածաշրջանային զարգացումներից և պարտադրվել Հայաստանին։

«Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը։ 

Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»:

Ադրբեջանի մասով.

Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի.

1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:

2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:

3. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում:

4. Հայ-ադբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին):

5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով):

Թուրքիայի մասով.

Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի.

1. Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում:

2. Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում:

3. Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում:

5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը:

Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:

Կրկնում եմ, սա հնարավոր սցենարներից մեկն է, որի իրականացման հնարավորությունը կախված է նաև հարավկովկասյան և սևծովյան տարածաշրջանում արևելք-արևմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից»,- գրել է քաղաքագետը։

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica