close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական ընդդիմությունը խրամատներ է փորում խորհրդարանում. Коммерсантъ-ը` ՀՀ-ում հետընտրական զարգացումների մասին

Աշխարհ

23 Հունիսի 2021, 19:45
 Հայկական ընդդիմությունը խրամատներ է փորում խորհրդարանում. Коммерсантъ-ը` ՀՀ-ում հետընտրական զարգացումների մասին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հակառակորդները որոշել են իրենց մասին հիշեցնել խորհրդարանական ընտրություններում նրա հաղթանակի հաջորդ օրը, ի դեպ, հիշեցնել և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` անդրադառնալով հետընտրական իրավիճակին:

Պարբերականն անդրադարձել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախօրեին արած հայտարարությանը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ «մանդատը, որը ստացել է ներկա իշխանությունը, չի արտացոլում նրա նկատմամբ վստահության աստիճանը»: Քոչարյանը հայտնել էր, որ ընդդիմությունը մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, սակայն մինչև որոշման կայացումը, իր աջակիցները կպահպանեն իրենց ստացած մանդատները:

Խոսելով խորհրդարանում իր աջակիցների կատարելիք աշխատանքի մասին` Քոչարյանն ասել է, որ «իրենք վերցրել են այսպես կոչված` խրամատները, այժմ պետք է ամրանան և ապահովեն իրենց լիակատար հաղթանակը:

«Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի անհաշտ հակառակորդ Նիկոլ Փաշինյանը հաղթանակից հետո խաղաղասեր դարձավ: Սակայն նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բանտարկումներով էր սպառնում «հին էլիտային»: Արդեն տոնական հանրահավաքի ժամանակ նա հեռացավ այդ հռետորաբանությունից` «համախմբան ձեռք» մեկնելով իր բոլոր մրցակիցներին»,- նկատում է հոդվածագիրը:

Պարբերականի հետ զրույցում Մարդկային զարգացման երևանյան միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը բավականաչափ ռեսուրսներ կունենա` իշխանություններին դիմագրավելու համար:

«Ընդդիմությունը բավականաչափ ձայներ ունի, որպեսզի ցանկացած պահի ժամանակավոր քննչական հանձնաժողովներ ձևավորի տարատեսակ խնդիրների հարցերով, կառավարության ներկայացուցիչներին կանչի այնտեղ և նրանց պահի հաշվետու իրավիճակում»,- ասել է Պողոսյանը:

Քաղաքագետի կարծիքով` Ղարաբաղի բնակիչները կարող են իրենց անպետք զգալ Երևանի իշխանությունների համար, որոնք «մոռացել են Ղարաբաղի մասին, չեն գնում այնտեղ և չեն զբաղվում նրանց խնդիրներով»: Պողոսյանի կարծիքով` Ստեփանակերտում տեղի ունեցող ներկայիս ցույցերն ընդդեմ Արայիկ Հարությունյանի, հասարակական տրամադրությունների դրսևորումն են` կապված ստեղծված իրավիճակի հետ:

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica