close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որտեղի՞ց ձևավորվեց Նիկոլի 26,49 %-ը

Քաղաքական

23 Հունիսի 2021, 18:53
 Որտեղի՞ց ձևավորվեց Նիկոլի 26,49 %-ը

2021 թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ուսումնասիրման կարոտ բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: Մասնավորապես, ոչ ոք չունի այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս ստացվեց, որ 3 տարվա ընթացքում հասարակությանը գրեթե ամեն օր խաբած, Արցախը վաճառած, Սյունիքի ու Գեղարքունիքի ապագան թուրքական դիպուկահարների նշանառության տակ դրած, միջպետական ճանապարհները թշնամուն հանձնած, ՀՀ և Արցախի ընդերքի լավագույն պաշարները,  ջրային ակունքները թշնամուն հանձնած, բանակը կազմաքանդած, հայ զինվորներին օրավուր գերի հանձնող, այլասերված, բարոյազուրկ ու դավաճան իշխանությունը կարողացավ հավաքել քվեարկության 1,282,411 մասնակիցներից 687,414-ի ձայնը կամ կեսից մի փոքր ավելին:

Բնականաբար, նիկոլական այն հոխորտանքներին, թե հայ ժողովուրդն անվերապահորեն աջակցում է Փաշինյանի իշխանությանը, և ընտրությունների արդյունքներով ևս մեկ անգամ դա ապացուցվեց, կարող է հավատալ միայն հեռուստասերիալ նայող՝ 50 անց տարիքի կանանց և գյուղամեջի կամ քաղաքի շենքերի զրուցարանների ծերունիների ինչ-որ հատված. տրամաբանելու ընդունակ ցանկացած մարդու համար փաշինյանական այդ հայտարարությունները ոչ միայն անլուրջ են կամ ծիծաղելի, այլև խորքի մեջ՝ կասկածելի ու անբացատրելի: Իսկ հայրենիքի և պետության ճակատագրով մտահոգ հատվածի՝ մտավորականության, հասարակության ազգային և առաջադեմ հատվածի համար այս պատկերը և՛ ողբերգական է, և՛ շոկ առաջացնող:  

Լրացուցիչ փաստենք նաև, որ Փաշինյանի հայրենավաճառ խունտայի ստացած ձայները չեն արտահայտում հայ ժողովրդի տեսակետը՝ ոչ միայն բովանդակային, այլ նաև թվային իմաստով: Այսպես՝ 2,595,334 ընտրողներից մասնակցել է 1,282,411 անձ կամ 49,41 %-ը: Այսինքն՝ Նիկոլի հայտարարած «հայ ժողովրդի» կեսից ավելին պարզապես չի մասնակցել ընտրություններին: Նիկոլին այս կամ այն կերպ ձայն է տվել 687,414-ը, որը ոչ թե «հայ ժողովրդի», այլ 1,282,411 մասնակիցների 53,6 %-ն է: Իրականում Նիկոլին ձայն է տվել «հայ ժողովրդի», այն է՝ 2,595,334 ընտրողների 26,49 %-ը կամ մեկ քառորդը:

Այդուհանդերձ, որտեղի՞ց ձևավորվեց այս 26,49 %-ը:

Հարցն առաջանում է հիմնականում այն մարդկանց շրջանում, որոնք լավ չեն պատկերացնում հայ ժողովրդի հետ հետխորհրդային շրջանում տեղի ունեցածը:

Մասնագիտական շրջանակների իրականացրած՝ տարիների ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս կա 350 հազար քաղաքացի, որոնք հարում են ամենատարբեր աղանդների: ՀՀ-ում պաշտոնապես գրանցված է կրոնական 67 կազմակերպություն, դրանցից 56-ը աղանդավորական են: Չգրանցվածները և ընդհատակում գործողները, ըստ մասնագետի, 200-250 են, որոնք հանդես են գալիս կրոնական, բարեգործական, ուսումնական, հասարակական, հանրակրթական, բժշկական հիմնադրամի կարգավիճակով և այլ անվանումների տակ:

Հիշենք՝ աղանդավորները 2018 թ. փողոցում մեկ մարդու նման պաշտպանեցին իշխանության զավթիչ Նիկոլին: Բնականաբար, բացառվում է, որ նրանք այսօր կարող էին, բացի Նիկոլից, ձայն տալ որևէ այլ թեկնածուի (եթե, իհարկե, Նիկոլի հրահանգով նրանց ձայների մի մասը չուղղվեր հայրենադավին սպասարկող որոշ նախագիծ-ուժերի, օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանին, Սամվել Բաբայանին, Բաբաջանյան-Շիրինյան դաշինքին և այլն): Օրինակները բազմաթիվ են, և այս կամ այն համայնքում Փաշինյանի ջախջախիչ հաղթանակի պատճառները քննելիս բացահայտվում է, որ տվյալ համայնքը ծայրից ծայր լեցուն է աղանդավորներով:

Արդյունքում՝ ստացվում է, որ Նիկոլի ստացած ձայների շուրջ կեսն ապահովել են աղանդավորները:

ՀՀ-ում տասնամյակներով աշխատել են արտերկրից սնվող հասարակական կազմակերպությունները, որոնց նախագծերի ծանրակշիռ մասը կրել է քայքայիչ-հետախուզական բնույթ: Այս կազմակերպությունները տասնամյակներով աշխատել են Երևանում և մարզերի անգամ հեռավոր գյուղաբնակ վայրերում՝ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած կրթականից, մինչև բնապահպանություն, առողջապահություն, իրականացնելով հսկայածավալ ծրագրեր: Այս գործընթացին մասնակցել են նաև գիտական- ակադեմիական շրջանակների՝ օտարերկրյա կազմակերպություններից սնվող և ազդեցության տակ գործող ներկայացուցիչները: Հասարակական-գիտական այս շրջանակները ևս, բնականաբար, ձևավորել են ազգային ուղեգծից շեղված, աշխարհաքաղաքացու գաղափարներով առաջնորդվող, իսկ շատ դեպքերում նաև բացահայտ ազգադավ վարքագծի տեր հետևորդների մեծ թիվ, որոնք ևս մեկ մարդու պես քվեարկել են հայրենավաճառ Նիկոլի վերարտադրման համար:

Եթե այս ամենին գումարենք բանակի զինվորների և սպայակազմի, ԱԱԾ-ի, ոստիկանության և այլ ուժային կառույցների ուղղորդված քվեները, որոնք կազմում են շուրջ 100,000 (սա, իհարկե, մոտավոր թիվ է՝ հասկանալի պատճառներով), պետական հիմնարկների աշխատակիցների՝ բազմաթիվ սպառնալիքների արդյունքում ստացված քվեները, ապա թիվը կմոտենա ընդհուպ 600,000-ին: Պատկերը կամբողջանա, եթե վերոհիշյալին գումարենք իշխանական քարոզչամեքենայի հիմնական գործիքներից մեկի՝ Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև զանազան այլ նախագծերի մոլորեցնող լրամթերքի ազդեցության տակ ապրող մարզային-գյուղական ազգաբնակչության որոշակի հատվածին, որի պատկերացումներում «Շուշին գրավելուց առաջ Ալիևը խնդրել է Նիկոլին՝ ներել իրեն», կամ «Շուշին գրավելու օրը լուսնի վրա երևացել է Նիկոլի խոժոռ դեմքը», և որը կուրորեն ձայն է տվել Փաշինյանին:

Ամփոփենք. Նիկոլին վերստին իշխանություն վստահած «հայ ժողովուրդն» իրականում ընտրողների ընդամենը 26,49 %-ն է: Նշյալ տոկոսի մոտ կեսը աղանդավորներն են, մնացյալ կեսը՝ Արևմուտքից սնվող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց ծրագրերի ներգործության շնորհիվ ձևավորված ընտրազանգվածը, ուժային շրջանակների ներկայացուցիչները, պետական հիմնարկների՝ վարչական սպառնալիքների արդյունքում քվեարկած անձինք և կեղծ ու իշխանահաճո լուրերի ազդեցության տակ ընկած գյուղաբնակ շրջանակների մի որոշակի հատված:  

Վահե Սարգսյան

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica