close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանախն» ասում էր՝ Փաշինյանն այնպես է արել, որ չլինի Հադրութի պաշտպանություն․ Նաիրի Հոխիկյան

Քաղաքական

23 Հունիսի 2021, 20:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մանախն» ասում էր՝ Փաշինյանն այնպես է արել, որ չլինի Հադրութի պաշտպանություն․ Նաիրի Հոխիկյան

«Մանախը» ոչ թե ասում էր՝ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հադրութի պաշտպանությունը, այլ այնպես է արել, որ չլինի Հադրութի պաշտպանություն՝ միտումնավոր զորքը հետ քաշել և այլն, պիտի լիներ պաշտպանություն, որ ձախողվեր կամ հաջողվեր, չի եղել պաշտպանություն ընդհանրապես՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց լրագրող, մեդիափորձագետ, կինովավերագրող Նաիրի Հոխիկյանը՝ խոսելով հետախուզադիվերսիոն հատուկ ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանի՝ «Մանախի», կալանավորման մասին, որը Հոխիկյանի «Շուշիի անկման ճանապարհը» ֆիլմում վկայություններ է պատմում Շուշիի ճանապարհը թշնամու առջև բացելու՝ փաշինյանական ծրագրից։

«Մանախին» ձերբակալելու հրամանը տվեցին հենց ընտրությունների գիշերը՝ փաշինյանական իշխանությանը ակնհայտ դեմ արտահայտված շատ համայնքապետերի հետապնդուների մեկնարկի հետ միասին։ Պատերազմը ծայրից ծայր անցած, Հադրութի մարտերին մասնակցած, թշնամու պլանները Ճարտարի ու Կարմիր շուկայի հատվածում ձախողած հրամանատարին, որն այժմ էլ Սյունիքն էր պահում ու մարզում տեղի երիտասարդներին՝ թշնամուն դիմակայելու համար, կալանավորել են Փաշինյանին հայհոյող գրառման պատրվակով՝ խուլիգանության մեղադրանքով։

Նաիրի Հոխիկյանն ասաց՝ «Մանախի» հանդեպ կոնկրետ քաղաքական հետապնդում է՝ կոնկերտ նպատակներով։

«Նիկոլ Փաշինյանի և Արթուր Այվազյանի խնդիրները՝ անձնականի հասած, վաղուց են, բավական հեռվից են գալիս և Արթուրի նկատմամբ հետապնդումները նոր չեն։ Դրան գումարվում են Արթուրի լայվերը։ Դրան գումարվում է այն, որ Սյունիքի մարզում «Մանախը» հավաքեց մարդկանց և ասաց՝ չենք կարող թույլ տալ, որ թշնամին մտնի այս տարածք, մտնի՝ հովիվներին ծեծի և այլն, և գյուղացիների զինաթափման դեմ կռիվ տվեց, բայց փաստացի նրան «զինաթափեցին»՝ բոլոր առումներով»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Նա նշեց, որ իր ֆիլմում Արթուրը բավական մանրամասն պատմել է, թե ինչ է տեղի ունեցել Հադրութում և ասել է, որ «առաջիկայում կբացի Հադրութից մինչև Շուշի ամբողջ ցեպոչկան», թե ինչպես է միտումնավոր Հադրութը հանձնելուց հետո ճանապարհ բացվել լեռներով մինչև Շուշի։

«Ինքը եղել է Ճարտարում և ասում է՝ իրեն բազմիցս առաջարկվել է, որպեսզի Ճարտարից հետ քաշվի և հանձնի Ճարտարը ևս, և Ճարտարով ադրբեջանցիները դուրս գան Կարմիր Շուկա և գնան Շուշի։ Բայց, փաստացի, նա չի գնացել այդ գործարքին, ականապատել է ամբողջ դաշտը, որտեղով ադրբեջանցիները պիտի գային դեպի Կարմիր շուկա և Ճարտար, և այդ կերպ թույլ չի տվել, որ թշնամին մոտենա։ Ինչից հետո այս մարդուն ուղարկում են Երևան, թույլ չեն տալիս շարունակել կռիվը թշնամու դեմ։ Եվ նա ասում էր, որ ինքը բացելու է ամբողջ շղթան։ Հիմա եթե ինքը կալանավորվի, առավել ևս՝ եթե երկարատև բանտարկության դատապարտվի, փաստացի նրան լռեցնելու են բոլոր հնարավոր միջոցներով»,-ասաց լրագրողը։

Նաիրի Հոխիկյանն ինքը, պատերազմին մասնակցելուց զատ, զրուցել է Արցախի տարբեր հատվածներում կռված մարտիկների հետ, և իր համար հստակ է՝ ինչպես են դավադրաբար թշնամուն Հադրութ թողել և հասցրել Շուշի։

«Շուշի հասնելու ճանապարհներից մեկը պատերազմի առաջին փուլում՝ մինչև հոկտեմբերի 10-ը, փորձում էին դեպի Բերձոր ուղղությամբ գնալ, դուրս գալ Բերձորի անտառներով Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը կտրել, այդպես մտնել Շուշի։ Չստացվեց, այդտեղ ձախողեցին։ Հաջորդը արդեն Հադրութի հետևի կողմի թութակների անտառներով բարձունքներով Շուշի հասնելն էր։ Բայց այդտեղ Հադրութի գունդը՝ գնդապետ Սերգեյ Շաքարյանի գլխավորությամբ, ուղղակի ջարդում էր ադրբեջանցիներին։ Միայն հայտնի «9-րդ կմ» հատվածում՝ Վարանդան ու Ջրականը միացնող հատվածում, մոտ 100 ադրբեջանական տանկ են ոչնչացրել մերոնք և մոտ 2000 թշնամու։ Հասկանալով, որ Հադրութը չեն կարող վերցնել, որովհետև կա շատ ուժեղ պաշտպանություն, հանկարծ որոշում է կայացվում գնդապետ Սերգեյ Շաքարյանին ուղարկել Մարտունու ուղղությամբ։ Ճիշտ է՝ այնտեղ էլ էր մարտ, բայց այն աստիճանի չէր, ինչպես Հադրութում։ Գնդապետը մեկնում  է այնտեղ և օրեր անց տարօրինակ պայմաններում զոհվում է․ բունկերում՝ հստակ թիրախավորված, թշնամին իմացել է՝ կոնկրետ որտեղ է նա նստած։  Կա՛մ հայկական կողմից են տվել ինֆորմացիա, կա՛մ հետևել են, բայց հաշվի առնելով գնդապետ Շաքարյանի ողջամտությունը, զինվորական հմտությունները, և Արթուր Սարգսյանի՝ ՊԲ հրամանատարի տեղակալի, գրեթե հավանական չէ, որ նրանք ողջամիտ չէին լինի և համարժեք չէին պատրաստվի նախապես»,-պատմեց Նաիրի Հոխիկյանը։

Այնուհետև, երբ Հադրութը փաստացի թողել են առանց լուրջ սպայակազմի, մինչև ատամները զինված հայ զինվորականներին հրահանգել են դուրս գալ ու թշնամին մտել է։

Աննա Բալյան

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․ 

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica