close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստոր թոշակառու, մաքրվիր այստեղից․ Արագածոտնի թրաշամանուկ մարզպետը սպառնում է մարզպետարանի աշխատակցուհուն

Իրավունք

23 Հունիսի 2021, 17:09
 Ստոր թոշակառու, մաքրվիր այստեղից․ Արագածոտնի թրաշամանուկ մարզպետը սպառնում է մարզպետարանի աշխատակցուհուն

Դավաճան իշխանության դրածո Դավիթ Գեւորգյանը՝ Արագածոտնի մարզպետը, կադրային ջարդով փորձում է փրկել սեփական կաշին։ Նա հիմա էլ ընկել է Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, ՀՅԴ անդամ Մերի Շահազիզյանի հետեւից եւ ստիպում է նրան՝ աշխատանքից ազատվելու դիմում գրել։

Մերի Շահազիզյանը Yerkir.am-ին միջադեպից մանրամասներ հայտնեց։ «Երեկ ինձ կանչեց մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ասաց՝ մարզպետն ինձ ասել է  փոխանցել, որ ես պարտադիր պիտի գնամ մարզպետարանից։ Էսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, զանգում է ինձ մարզպետի քարտուղարուհին, ասում է՝ մարզպետը կանչում է իր մոտ։ Բարձրանում եմ, մարզպետը, փոխմարզպետի հետ նստած են սենյակում, մտնում եմ, ինձ ասում է՝ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դուք ազատեք այստեղ»,- ասաց Մերի Շահազիզյանը։

Նա հրաժարվել է դիմում գրել, առարկել է՝ եթե չի գոհացնում, կարող է ազատել աշխատանքից։ Մարզպետ Դավիթ Գեւորգյանը սկսել է վիրավորել Մերի Շահազիզյանին։ «Վիրավորանքների տեղատարափ սկսեց՝ գոռալով՝ դուք ստոր եք, լկտի եք, ստախոս։ Ինչ ասես ինձ ասում էր, ես իրեն ասում եմ՝ չգոռաք, ինքն ավելի բարձր է գոռում, ասում՝ չհամարձակվեք ինձ հետ զուգահեռ խոսել։ Ասում է՝ դուք մեկուկես տարի այստեղ թոշակառուի կարգավիճակով նստած եք, ոչինչ չեք անում։ Կմաքրեք այստեղ, էս կանեք, էն կանեք»,-Yerkir.am-ին պատմեց Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը։

Նրա խոսքով՝ մարզպետը մեկ տարի է՝ առանց որեւէ պատճառի եւ հիմնավորման պահանջում է Մերի Շահազիզյանի ազատման դիմումը, սպառնում, բայց նա չի պատրաստվում նահանջել։

«Ինձ անընդհատ ասում է՝ թոշակառուի կարգավիճակով նստած եք, չեք աշխատում։ Բայց եթե ես չեմ աշխատել, դրա համար գոյություն ունեն կարգապահական տույժեր։ Եթե մարդը աշխատում է եւ ոչ մի անգամ կարգապահական տույժ չի ստացել․․․»,-նշեց Մերի Շահազիզյանը։

Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին, չի պատրաստվում հետքայլ անել, ասում է՝ գնալու է մինչեւ վերջ։

Կապիտուլյանտի վերարտադրման հանրահավաքներին, հիշեցնենք, ողջ վարչական ռեսուրսն էր գործի դրվել, այդ թվում՝ մարզի «յուրային» բուժհաստատությունների տնօրենները, օրինակ՝ Աշտարակի ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը, որը, ըստ մեր տեղեկությունների, բուժկենտրոնի անձնակազմի առաջ խիստ պահանջ էր դրել՝ պարտադիր ներկա լինել կապիտուլյանտ իշխանության նախընտրական հանրահավաքին եւ բերել հարազատներին, ընտանիքի անդամներին՝ ցուցակներով։ Արգիշտի Հովհաննիսյանը սպառնացել էր նաեւ, որ անպայման ստուգելու է ցուցակները, թե ով ում բերեց ու քանի հոգու բերեց։ Հիմա հերթը թրաշամանուկ մարզպետինն է, որը փորձում է ազատվել ոչ յուրային կադրերից։

Հիշեցնենք, 2000 թ. Արագածոտնի մարզը փոխհամագործակցության պայմանագիր կնքեց ՌԴ Լենինգրադի մարզի հետ։ Ռ. Քոչարյանն ընդունեց մարզի պատվիրակությանը և խրախուսեց այդպիսի հորիզոնական կապերի ստեղծումը հատկապես առևտրատնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում։ Ցավոք, տարիներ շարունակ նման կապերը սառեցվեցին 2018 թվականից՝ մեզ հայտնի սուբյեկտիվ պատճառներով, ինչպես ՌԴ Արխանգելսկի և Վայոց ձորի, ՌԴ Վոլոգդայի և Արմավիրի և այլ փոխհամագործակցությունները ՌԴ-ի և ՀՀ մարզերի միջև։ Օրինակ՝ Լենինգրադի նահանգապետ Դրոզդենկոն 2019 թ. հայտարարեց, որ, քանի դեռ Արագածոտնի մարզպետն է մի մարդ, որն անարգել է ՌԴ դրոշը ՌԴ դեսպանատան մոտ սորոսական բողոքի ցույցի ժամանակ, ինքը չի շարունակի փոխհամագործակցությունն այդ մարդու հետ։ Իսկ այդ արարքի հեղինակը եղել է հենց մեր այսօրվա «հերոսը»՝ Դավիթ Գեւորգյանը:

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica