close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն արգելափակել է իրանական 36 կայք

Տարածաշրջան

23 Հունիսի 2021, 14:05
 ԱՄՆ-ն արգելափակել է իրանական 36 կայք

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաստատել է իրանական Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միության (IRTVU) կողմից օգտագործվող 33 իրանական կայքերի, ինչպես նաև «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորման կողմից վերահսկվող երեք կայքերի արգելափակումը. ասվում է գործակալության կայքում:

«Դատարանի որոշման համաձայն՝ ԱՄՆ-ն արգելափակել է Իրանի իսլամական ռադիոյի և հեռուստատեսության (IRTVU) 33 կայքեր և «Քաթաիբ Հըզբոլլահ»-ի կողմից ղեկավարվող երեք կայքեր»,- մեջբերում է RBC-ն:

Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ԱՄՆ գանձապետարանն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է IRTVU-ն: Վաշինգտոնում IRTVU-ն մեղադրվում է ապատեղեկատվություն տարածելու մեջ` ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica