close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանությունն Արցախի ապագայի հետ կապված որևէ տեսլական չունի, հույս չունեմ, որ իրենք Արցախի ապագայով հետաքրքրված են. Վահրամ Բալայան

Արցախ

22 Հունիսի 2021, 19:08
 Այս իշխանությունն Արցախի ապագայի հետ կապված որևէ տեսլական չունի, հույս չունեմ, որ իրենք Արցախի ապագայով հետաքրքրված են. Վահրամ Բալայան

Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Արցախի ապագան ՀՀ ներկայիս իշխանությունների հետ բավականին մշուշոտ է։

«Այս իշխանությունն Արցախի ապագայի հետ կապված որևէ տեսլական չունի։ Նրանց ձեռքով կատարվեց այն, ինչ եղավ, մենք զրկվեցինք մեր հայրենիքի 75 տոկոսից։ Խոսքս վերաբերում է նաև Արցախի մնացած հատվածը պահելուն, դրա հետ կապված էլ կան մտավախություններ։ Անձամբ ես հույս չունեմ, որ իրենք Արցախի ապագայով հետաքրքրված են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետ կապված Ադրբեջանում տիրող բարձր տրամադրություններին և հրապարակվող հոդվածներին, թե Ադրբեջանն է հաղթել, Վահրամ Բալայանը նկատեց՝ Ալիևը մշտապես հայտարարել է, որ ինքը հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

«Այս պարագայում, իհարկե, զարմանալի չէ Ադրբեջանում ստեղծված այն մթնոլորտը, որը տիրեց ընտրություններից հետո, քանի որ նրանք մեծ հույսեր են կապում այս իշխանությունների հետ։ Բնականաբար, պարտված իշխանության հետ ավելի հեշտ է, եթե նկատել եք, Ադրբեջանից հնչող վիրավորանքներին որևէ պատասխան չկար, որոնք ուղղված էին ոչ միայն հայ ժողովրդին, այլև Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, նման պարագայում բնական է, որ Ադրբեջանն ուրախ կլինի։ Ադրբեջանում լավ գիտեն, որ այս իշխանությունն ի զորու չէր գոնե իր սահմաններն ապահովելու, անվտանգության ռեժիմ ապահովելու, անընդհատ դիմում էր ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, և տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքերն ավելի են ամրապնդվում։ Մենք չգիտենք, թե նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի այդ փաստաթղթերն ինչ այլ հավելվածներ ունեն։ Գրեթե վստահ եմ, որ մեզ այս իշխանության օրոք լավ բան չի սպասվում, քանի որ թշնամին արդեն խոսում է Մեղրիի, այսպես կոչված,  «միջանցքի» մասին, սահմանազատման և սահմանագծման մասին։ Կրկնում եմ՝ դժվար այս ամենը մի լավ բան բերի Հայաստանի ու Արցախի համար»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է հունիսի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային, որով արցախցիները նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջում էին, որպեսզի չշնորհավորի Նիկոլ Փաշինյանին, Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախի իշխանությունը ՀՀ ներկայիս իշխանության շարունակությունն է։

«Չեմ կարծում, որ պետք է շնորհավորել մի իշխանության, որի ղեկավարման օրոք հազարավոր կորուստներ ունեցանք, Արցախի 75 տոկոսը կորցրեցինք, ըստ էության կործանվեց պետականությունը, ապագան մշուշոտ է, այսինքն՝ տվյալ պարագայում շնորհավորել այդ իշխանությանը՝ պարզապես վրդովմունք է առաջացնում»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica