close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երկիրը Արտերկրէն»․ Վաչե Բրուտյանի՝ հայրենիքի մասին հոդվածների ժողովածուն

Մշակույթ

22 Հունիսի 2021, 16:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երկիրը Արտերկրէն»․ Վաչե Բրուտյանի՝ հայրենիքի մասին հոդվածների ժողովածուն

Այս գիրքը շատերի համար ուղենիշ կլինի։ Նրա հոդվածների առանցքը եղել է հայրենիքը, սեւեռակետը՝ Հայաստանը, բոլոր հոդվածներում ներկա է Հայաստանն իր բոլոր վայրիվերումներով, ձեռքբերումներով, բացթողումներով։ Վաչե Բրուտյանն այն քիչ գրողներից է, որն ինչպես ապրել է, այնպես գրել է․ «Երկիրը Արտերկրէն» հոդվածների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ 

«Շատ-շատերը գրում են տպավորություն թողնելու համար, բայց իրենց կյանքը ճիշտ հակադրություն է իրենց գրածի ու ասածի միջեւ։ Վաչե Բրուտյանը այդ հազվադեպ մտավորականներից է, որ երբեք չեք լսի նրանից մի խոսք, որը իր ապրած կյանքի նման չլինի։ Իր հոդվածները մեզ ասում են, որ իշխանավորներն ու իշխանություններն անցողիկ են, հայրենիքն է մնայուն»,-նշեց նա։

«Համազգայինի» խորհրդի անդամ, «Դրօշակի» խմբագիր Արտաշես Շահբազյանն էլ նշեց, որ Վաչե Բրուտյանը, լինելով Հայաստանից հեռու, ապրում է Հայաստանով։

«Ընկեր Վաչեն Ամերիկայից օվկիանոսը կտրել-անցել, եկել է Հայաստան՝ գիրքն այստեղ տպագրելու համար։ Սա պարզ ցանկության արդյունք չէ․ գիրքը հենց Հայաստանի մասին է։ Այստեղ նրա մոտավորապես 20 տարվա քաղաքական, գաղափարական մտքի արգասիքն է»,-ասաց Արտաշես Շահբազյանը։

«Գանձասարի» նախկին խմբագիր Մարի Մերդխանյանի խոսքով՝ այս ժողովածուն ժամանակագրություն է, մեր վերջին տարիների պատմության օրագիրը։

«Ինքնատիպ ժամանակագրություն է, որովհետեւ արծարծված բազմաթիվ նյութերը ներկայացված են հատուկ դիտանկյունից՝ գաղափարական բովով անցած եւ այդ գաղափարներով լավ կոփված, դաշնակցական հայի աչքերով»,- ելույթում ասաց Մարի Մերդխանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica