close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յոզղատում հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել

Մշակույթ

22 Հունիսի 2021, 15:46
 Յոզղատում հնագիտական ուսումնասիրություններ են իրականացվել

Յոզղատ նահանգի Բոզոք համալսարանի հնագիտության բաժնի կողմից իրականացվող հնագիտական ուսումնասիրությունների շրջանակներում թուրք գիտնականների մի խումբ է այցելել Սորգուն գավառի Գարիփլեր գյուղ և տեղում հետազոտել պատմական հուշարձանները։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ արդեն իսկ առաջին քայլերն են ձեռնարկվել Յոզղատ նահանգի Սորգուն գավառին ենթակա Գարիփլեր գյուղի պատմական եկեղեցին վերականգնելու ուղղությամբ։

Հրապարակման մեջ նշվում է, թե հնագետներին նման ուսումնասիրություն կատարելը թույլատրվել էր 2017 թ․, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության կողմից։ Գիտնականների խումբը 5 տարի տևած ուսումնասիրություններն ամփոփելով՝ զեկույց  է պատրաստել։ Նրանք ուսումնասիրել են նաև Գարիփլեր գյուղի եկեղեցին։

Լուրի համաձայն՝ Յոզղատ նահանգի եկեղեցիների մի մասը վերանորոգվելուց հետո վերածվել է մզկիթի։ Ինչ վերաբերում է վերջերս վերականգնված եկեղեցուն, ապա այն հունական ծագում ունի և նախկինում օգտագործվել է ոչ միայն որպես եկեղեցի, այլ նաև՝ վանք։ Մինչ վերջերս սույն եկեղեցին տեղի բնակիչների համար կատարել է թե՛ մզկիթի և թե՛ դպրոցի գործառույթ։

Տեղի բնակիչները թուրքական իշխանություններից խնդրում են հնարավորինս արագ վերջնականապես նորոգել եկեղեցին, որը մոտավորապես 1700-ական թվականներին էր կառուցվել և այն ծառայեցնել տեղում զբոսաշրջության զարգացմանը։

http://www.ilerigazetesi.com.tr/guncel/gariplerde-inceleme-h66941.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica