close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ը զինված հեղաշրջում է իրականացրել Ուկրաինայում 2014 թ․

Աշխարհ

22 Հունիսի 2021, 14:34
 Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ը զինված հեղաշրջում է իրականացրել Ուկրաինայում 2014 թ․

2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որը հանգեցրել է երկրի պառակտմանը և Ղրիմի անջատմանը, կազմակերպվել էր ԱՄՆ-ի կողմից և վայելում էր Եվրոպայի պետությունների աջակցությունը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ երեքշաբթի լույս տեսած իր «Բաց լինել՝ չնայած անցյալին» հոդվածում:

«Ինչո՞ւ ԱՄՆ-ը հեղաշրջում կազմակերպեց, իսկ եվրոպական երկրները աջակցում էին դրան՝ հրահրելով բուն Ուկրաինայի պառակտումը և Ղրիմի դուրս գալը նրա կազմից»,- ասվում է Ռուսաստանի առաջնորդի հոդվածում:

Ընդհանուր առմամբ, անդրադառնալով սառը պատերազմի ավարտից և ՆԱՏՕ-ի ընդլայնումից հետո եվրոպական մայրցամաքում տիրող իրավիճակին, Պուտինը նշում է, որ «շատ երկրներ կանգնած էին արհեստական ընտրության առջև՝ լինել կա՛մ կոլեկտիվ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի հետ»: 

«Իրականում դա ուլտիմատում էր»,- շեշտել է նա:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ «2014-ի ուկրաինական ողբերգության օրինակով» պարզ է դառնում, թե «ինչ հետևանքների է հանգեցրել նման ագրեսիվ քաղաքականությունը»: «Եվրոպան ակտիվորեն աջակցում էր Ուկրաինայում հակասահմանադրական զինված հեղաշրջմանը: Այդպես էլ սկսվեց ամեն ինչ: Ինչո՞ւ էր դա պետք անել: Այդ ժամանակվա  նախագահ Յանուկովիչը արդեն համաձայնել էր ընդդիմության բոլոր պահանջներին»,- ասել է Պուտինը:

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica