close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԸԵՄՄ-ն (IUSY) ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը. ՀՅԴ Անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվեց կազմակերպության փոխանախագահ

Քաղաքական

22 Հունիսի 2021, 11:14
 ԸԵՄՄ-ն (IUSY) ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը. ՀՅԴ Անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվեց կազմակերպության փոխանախագահ

ԸԵՄՄ-ն (Ընկերվար երիտասարդների միջազգային միություն՝ IUSY) ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է․

«Այս հարձակումները ուղղակիորեն խախտում են 1994 թվականին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի ռեժիմը:

Թուրքիայի աջակցությամբ պատերազմը շարունակեց թեժանալ քաղաքացիական բնակավայրերի անխնա ռմբակոծություններով՝ հարձակումներով դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների վրա: Թուրքիան հրապարակավ հայտարարել է իր աջակցության մասին և շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Տարածաշրջանն անկայունացնելու տագնապային իրավիճակ ստեղծելով՝ Թուրքիան նաև կազմակերպել է Սիրիայից վարձկանների  և իր հատուկ ջոկատայինների մասնակցությունը՝ միանալով Արցախի դեմ պատերազմին:

Արդյունքում՝ կան հազարավոր զոհեր, այդ թվում` բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության գրեթե կեսը տեղահանվել է և ճանապարհ ընկել դեպի Հայաստան ՝ ապաստան գտնելու համար: Հայ գերեվարվածներին դաժանորեն տանջահարել են և սպանել:

Նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև՝ ամբողջովին անտեսելով Արցախի ժողովրդի իրավունքները, նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես օրինական հարթակ, որն իրավասու է կարգավորել հակամարտությունը:

Հաշվի առնելով,

– որ այս համաձայնագիրը չի ապահովում Արցախի ժողովրդի իրավունքները,
– չի ապահովում Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակը,
– չի առաջարկում հակամարտության կայուն լուծում,
– որ Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին,
– որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,
– որ Ադրբեջանի և Թուրքիայի աննախադեպ ագրեսիան անդադար սպառնալիք է Արցախի հայ բնակչության ինքորոշման իրավունքի իրացմանը,
– որ Ադրբեջանը ցուցադրում է ծայրահեղ հայատյացության վերաբերմունք՝ կառուցելով ցուցահանդես, որտեղ երիտասարդությանը ծաղրանքով է ներկայացվում հայության տառապանքները,

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և անառարկելի հարձակումները Արցախի և Հայաստանի  դեմ, ինչպես նաև կատարված ռազմական հանցագործությունները խաղաղ բնակիչների, զինվորների և ռազմագերիների հանդեպ:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի հակամարտությանը:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից պատերազմին մասնակից դարձրած Սիրիայի վարձկաններին:

ԸԵՄՄ-ը կոչ է անում միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Որպես միջազգայնորեն ճանաչված առաջադիմական կազմակերպություն, որն արժևորում է մարդու իրավունքներն ու դեմ է մարդկության դեմ բոլոր տեսակի հանձագործությունների, մենք կարևորում ենք որ ԸԵՄՄ-ը, հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին, հստակ քայլեր ձեռնարկի:

Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԸԵՄՄ-ին, որ նամակ հղի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես միակ օրինական մարմին, որը կարող է վերահաստատել Արցախի հակամարտության խաղաղ բանակցությունները:

Նամակ հղի ՄԱԿ-ին՝ հորդորելով Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին՝ հրադադարի պայմանագրի համաձայն:

Նամակ հղի UNESCO-ին` հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը, որը գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»:

Տեղեկացնենք նաև, որ ՀՅԴ Անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվել է կազմակերպության փոխանախագահ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica