close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Հունիսի 2021, 08:25
 Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին, որպեսզի նրանցից որեւէ մեկի մտքով չանցնի լքել թիմը։ Եթե մեկը հեռանա, իշխող խմբակցությունը կկորցնի կայուն մեծամասնությունը եւ ստիպված պետք է լինի համագործակցել 2 ընդդիմադիր ուժերի հետ, որ օրենքներ անցկացնի։ Իսկ ընդդիմությունն այս անգամ շատ արմատական է տրամադրված եւ տարբերվելու է ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ նրանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու։

Ինչպես հայտնի է, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների թվի 2/3-ով, ապագա խորհրդարանում 107 պատգամավոր կլինի, 2/3-ը կկազմի 71 մանդատ, հենց այդքան էլ ՔՊ-ն պատգամավոր կունենա ԱԺ-ում։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների համար եւս 2/3 է պահանջվում։ Այսինքն, բացի Սահմանադրության մեջ փոփոխություններից, կարող են իրենց ուժերով ցանկացած օրենք ընդունել, եթե, իհարկե, կարողանան խմբակցության միասնականությունը պահպանել։

Նշենք նաեւ, որ եթե ընդդիմադիրները չհրաժարվեն մանդատներից, ապա ԱԺ 2 փոխնախագահներից մեկի պաշտոնը բաժին կհասնի «Հայաստան» դաշինքին, 11 մշտական հանձնաժողովներից էլ 3-4-րդը կհասնի ընդդիմությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica