close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա կլինի Նիկոլ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

21 Հունիսի 2021, 22:28
 Սա կլինի Նիկոլ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը. Արմեն Ռուստամյան

Սա լինելու է Նիկոլ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը, եւ մենք չենք ընդունում ընտրությունների արդյունքները, քանի որ այդ դեպքում կունենանք Հայաստան, որի խնդիրները կմնան չլուծված, հասարակությունը կշարունակի գտնվել պառակտման վիճակում։ Այս մասին «TALK TIME» հաղորդման եթերում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է, որ հասարակության մի մասը գիտակցում է, որ պատերազմը տանուլ է տրվել դավաճանության հետեւանքով, մյուս մասը գտնվում է քարոզչության ազդեցության տակ եւ դառնում է իշխանության այսրոպեական հենարանը։

Նրա խոսքով՝ ընտրությունների անցկացման տրամաբանությունը սպասելի էր, եւ հասկանալի էր, որ իշխանությունները գնալու են ամեն ինչի, որպեսզի ապահովեն իրենց վերարտադրությունը։ «Խախտումների ծավալով այս ընտրություններն աննախադեպ էին։ Իշխանությունները շատ էին հպարտանում նրանով, որ իրենց առաջնահերթությունը ազնիվ ընտրություններն են, բայց այսօր մենք տեսանք խախտումների աննախադեպ թիվ։ Ինչո՞ւ ամենից հաճախ օրենքով չնախատեսված հետքեր եւ բծեր էին հայտնվում ընդդիմության քվեաթերթիկների վրա։ Ողջ ոստիկանությունը աշխատում էր ընդդիմության դեմ։ Մեր աշխատանքը կազմակերպելու փոխարեն մենք զբաղված էինք նրանով, որ ազատ արձակենք շտաբների բերման ենթարկված ներկայացուցիչներին եւ պաշտպանենք նրանց իրավունքները։ Մենք հասկանում էինք, որ նրանք կարող են գնալ նման քայլերի։ Բայց մի բան է պատկերացնելը, այլ բան՝ երբ այդ ամենը տեղի է ունենում այդքան բացահայտ։ Եթե այսպիսի պրոցեսներ տեղի ունենային նախկինում, ապա միջազգային կազմակերպությունները բազմիցս հանդես կգային կոչերով։ Ինչո՞ւ են նրանք լռում հիմա։ Հավանաբար, նրանց ձեռնտու է ներկայիս իշխանությունը։ Սա նաեւ փորձ է, որպեսզի համոզվենք նրանում, որ նրանց գործունեության հիմքում ոչ թե դեմոկրատիան է, այլ քաղաքական հաշվարկները։ Եթե կոնկրետ իշխանությունը նրանց ձեռնտու է, ապա նրանք կարող են փակել աչքերն ամեն ինչի առաջ։ Իշխանությունները դրանից էլ օգտվեցին։ Ի՞նչ է նշանակում մարդուն բերել Սիսիանից, որը ստիպված էր ժամանակ կորցնել, հետո ասել, թե մարդուն պատահական են զբաղեցրել։ Մենք վերադարձել ենք այն ժամանակներին, երբ անջատվում էր էլեկտրականությունը։ Նախկինում դա անում էին քվեաթերթիկները փոխելու համար։ Չգիտես ինչու լույսն անջատում են հենց այն ժամանակ, երբ պետք է բացվեն քվեատուփերը»,- ավելացրել է Արմեն Ռուստամյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ ընտրությունները չեն փոխարինի արդարադատությանը, եւ եթե իշխանությունները կարծում են, որ խուսափելու են պատասխանատվությունից, որը կրում են խայտառակ պարտության ու դրա հետեւանքների համար, ապա սխալվում են։

«Մենք ընտրությունները դիտարկում ենք որպես իշխանության հանձնման խաղաղ միջոց։ Մենք ցանկանում էինք գնալ խաղաղ ճանապարհով, ինչով էլ կաշկանդված էր նաեւ Հայրենիքի փրկության շարժումը։ Մենք հիմա էլ չենք ցանկանում, որպեսզի երկիրը գնա արյունահեղության սցենարով։ Մենք չենք ընդունի ընտրությունների արդյունքները։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է ճնշումն ընդդիմության վրա ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ցանկացած պարագայում հիմա արդեն կլինի նոր իրավիճակ, կձեւավորվի նոր խորհրդարան»,- պարզաբանել է նա։

Ռուստամյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ցույց է տվել «ապագա կա» կարգախոսի իր տեսլականը, նա գնալու եւ խաղաղություն է մուրալու Ադրբեջանից եւ Թուրքիայից այն հույսով, որ դա կապահովի հիմք զարգացման համար։

«Քվեարկությունը Շուռնուխում առհասարակ աբսուրդի ժանրից է։ Դա, ի՞նչ է, համակերպում այն բանի հետ, որպեսզի նվաստացած ապրես ու չհուսա՞ս, որ կգան մարդիկ, ովքեր արժանապատիվ խաղաղություն կբերեն։ Հետն էլ մտածեն, թե դա կարող է ջղայնացնել թուրքերին, ինչին ի պատասխան նրանք ավելի առաջ կգա՞ն։ Մենք գնում ենք այն բանին, որպեսզի գանք արժանապատիվ հարեւանության։ Սակայն այդ մարդիկ, հավանաբար, վատ են պատկերացնում, թե ում հետ են պատրաստվում ապրել հարեւանությամբ։ Թող տեսնեն, թե ինչ է տեղի ունենում մեր զինվորների հետ։ Երբ նրանց քշում են մեր հողերից։ Նույնը տեղի է ունենալու իրենց հետ։ Ցավում եմ, որ մեր ժողովրդի մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են գնալ նման ընտրության։ Մենք առաջարկում ենք արժանապատիվ խաղաղություն, հավասար հարաբերություններ։ Եթե մենք այսուհետ էլ այսպես շարունակենք, ապա ես կանխատեսում եմ էլ ավելի վատ ապագա։ Մենք երկու ընտրություն ունենք. կամ դառնում ենք Թուրքիայի հպատակներ, կամ կունենանք անվտանգ արժանապատիվ պետություն։ Նրանք, ովքեր սա չեն հասկանում, հեշտացնում են մեր թշնամիների խնդիրը։ Ամենից շատ նման ընտրությունից կուրախանան Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները»,- եզրափակել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica