close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանձնաժողովի նախագահը 21:50-ից մինչև 23:10 րոպե չէր թողնում մուտք գործել ընտրական տեղամաս․ Պատգամավորի թեկնածու

Քաղաքական

21 Հունիսի 2021, 10:09
 Հանձնաժողովի նախագահը 21:50-ից մինչև 23:10 րոպե չէր թողնում մուտք գործել ընտրական տեղամաս․ Պատգամավորի թեկնածու

«Հայաստան»  դաշինքի պատգամավորի թեկնածու, ԵՊՀ դասախոս Ռուբինա Պետրոսյանին, որպես թեկնածուի, երեկ ձայների հաշվարկի ժամին ապօրինի կերպով արգելվել է մուտք գործել տեղամաս, ինչի վերաբերյալ թեկնածուն ահազանգել է սոցցանցի իր էջում՝ կից ներկայացնելով կազմված արձանագրությունը.

«Կոպտորեն խախտվել է իմ՝ պատգամավորի թեկնածուի՝ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի

68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ 20:00-ից հետո 29/34 տեղամասային ընտրական հանձնաժողով մուտք գործելու իրավունքը:
 
Հանձնաժողովի նախագահը 21:50-ից մինչև 23:10 րոպե չէր թողնում մուտք գործել ընտրական տեղամաս:
Կազմվել է արձանագրություն, որը ստորագրվել է միայն իմ կողմից: Հանձնաժողովի նախագահը կտրականապես հրաժարվեց ստորագրել և թույլ չտվեց ստորագրել նաև հանձնաժողովի մյուս անդամներին»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica